News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա է ընթանում։ Մարդկանց խորհրդարանի մոտ հավաքվելու կոչ էր արել «Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը.

Նա մի քանի թեզեր հնչեցրեց.

  • Հայաստանի իշխանությունները լվացել են իրենց ձեռքերը Արցախից և չեն կարողանում երաշխավորել Արցախի և Հայաստանի անվտանգությունը, ուստի անհրաժեշտ է իշխանափոխություն։
  • Բայց իշխանափոխությունն ինքնանպատակ չէ, դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, պետք է լինեն խորքային փոփոխություններ, որոնք կբերեն այս ճգնաժամի հաղթահարմանը։

«Այսօր մի իրավիճակում ենք, երբ, ցավոք սրտի, հասարակության մոտ գեներացվում է այդ պահանջը, որ մարդիկ ուզում են գործողություն, առաջնորդություն, բայց չկան այդ գործողությունները:

Մենք ունենք հստակ մեր անելիքները եւ այլեւս չենք խոսելու հասարակության հետ, թե ինչքան ծանր է մեր վիճակը, հայության վիճակը: Բոլորը դա գիտեն, բոլորին հետաքրքիր է, թե ինչ է լինելու սրանից հետո, ով է ստանձնում պարտավորություն եւ ինչ գործողություններ են արվելու: Այդ գործողությունների սկիզբն այսօր դրվելու է:

Սա այլեւս համազգային ճգնաժամ է, իսկ նման դեպքում չեն կարող գործընթացի մեջ ներգրավված լինել միայն մի քանի քաղաքական գործիչներ»,-ասաց նա:

Սուրեն Պետրոսյանը կոչ արեց չհավատալ այն մարդկանց, որոնք ասում են, որ դրա համար պետք է ճանապարհային քարտեզներ, ծրագրեր, խորհրդի նիստեր.

«Չկա նման բան, նայեք աշխարհում փոփոխությունների, հեղափոխությունների քարտեզը, տրամաբանությունը: Եթե ուզում եք շարժում մարեք՝ խոսեք հաստիքներից, պաշտոններից, ծրագրերից: Այս պահին կարեւորը իշխանափոխություն է, որի համար պետք է լինի համընդհանուր կամք, որն անպայման ձեւավորվելու է»,-ընդգծեց քաղաքական գործիչը:

Սուրեն Պետրոսյանն ասաց, որ ինքը մասնակցել է ՀՅԴ գրասենյակում 30 ընդդիմադիր կուսակցությունների հավաքին, սակայն այս հավաքին միավորման գաղափար չի հնչել, և որևէ գաղափարի շուրջ կոնսենսուս չի կայացել։ Նա նշեց, որ, իր կարծիքով, քաղաքական ուժերի և մարդկանց համախմբման գործընթացը պետք է ունենա բոլորովին այլ բովանդակություն և այլ որակ․ «Մենք այլ ուղղությամբ ենք գնում»։

Հարցին, թե ինչպես է հնարավոր հասնել իշխանափոխության առանց ճանապարհային քարտեզի, նա պատասխանեց, որ այդ ճանապարհային քարտեզն, իրականում կա, հասարակության հետ իրենց շփման առարկան պետք է լինի այդ քարտեզի քննարկումը. «Հասարակությանը պետք չէ ծանրաբեռնել դրանով, հասարակությանը պետք են հստակ գործողություններ, եւ այն մարդիկ, որոնք այդ գործողություններն առաջնորդում են, ունենան հստակություն, վճռականություն եւ հետ չկանգնելու կամք»:

Պետրոսյանը մեծագույն միֆ համարեց պնդումը, թե նման ճգնաժամային իրավիճակում չի կարելի գնալ իշխանափոխության, քանի որ դա կարող է տանել կործանման. «Եթե մենք հիմա չգնանք փոփոխությունների, մենք վերջնականապես տապալվելու ենք: Այս պրոցեսի մեջ պետք է ներգրավվեն նաեւ սփյուռքի ներկայացուցիչները եւ մոտ օրերս ներհոսք լինելու է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միքայել Արզումանյանը «մեղավոր» է իշխանության հետ չհամագործակցելու, սպասելիքները չարդարացնելու համար. Տիգրան Աբրահամյան
Սրանց խնդիրը` պատերազմի հանգամանքներ բացահայտելը չէ, սրանք ամեն ինչ…
Տիգրան Ավինյանը նոր խորհրդական ունի
«Հրապարակ». Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. իշխանությունն Ամանորին է պատրաստվում
Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ էստեղ մի հատ ցըմփ...
«Հրապարակ». Ավետիք Չալաբյանին կրկին կկալանավորե՞ն
Դեկտեմբերի 5-ի դատական նիստում Չալաբյանի պաշտպանները հանդես կգան պաշտպանական ճառով...
«Փաստ». Առաջարկվում է տարկետման համար տեղեկանքների ներկայացման ժամկետը երկարացնել. նախագիծ
12-րդ կետով սահմանվում է, որ տրված տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու...
«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը
Բանն այն է, որ վերջին ամիսներին մինչ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ցուցադրաբար մերժում են ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ