News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 07
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Լիբանանի անվտանգության մարմինները սկսել են հետաքննել ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած գիշերային հրաձգությունը, որի հետեւանքով ոչ ոք չի տուժել, տեղեկացրել է Reuters-ը։

Ոչ ոք չի ստանձնել չորեքշաբթի օրվա հրաձգության պատասխանատվությունը, որը տեղի է ունեցել Բեյրութի Ավքար արվարձանում, խիստ ամրացված համալիրի մուտքի մոտ։ Առայժմ պարզ չէ, թե արդյոք միջադեպը քաղաքականացված հարձակում է եղել։

«Տուժածներ չկան, մեր օբյեկտն անվտանգության մեջ է»,- ասել է ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ Ջեյք Նելսոնը։ «Մենք սերտ կապի մեջ ենք ընդունող երկրի իրավապահ մարմինների հետ»։

Լիբանանյան բանակը դեսպանատան մոտ հրաձգությունից անմիջապես հետո միջոցներ է ձեռնարկել, իսկ անվտանգության մարմինները հետաքննություն են սկսել, ներառյալ տեսահսկման խխցիկների ստուգումն այս շրջանում, տեղեկացրել է լիբանանցի պաշտոնյան, որն անունը չի նշել։

Լիբանանի ռազմական ոստիկանության քննիչները հայտնաբերել են փամփուշտների հինգ անցքեր դեսպանատան մուտքի պատին։ Զգուշության միջոցներ են ձեռնարկվել։ Դեսպանություն տանող ճանապարհը, սակայն, չի փակվել։

Այս տարի լրանում է Բեյրութում 1983թ. ապրիլի 18-ին ԱՄՆ դեսպանատան պայթեցման 40-րդ տարին, դրա հետեւանքով զոհվել է 63 մարդ, այդ թվում 17 ամերիկացի։ Նրանց մեջ եղել են ԿՀՎ բարձրաստիճան պաշտոնյաներ։ ԱՄՆ պաշտոնատար անձինք դրանում մեղադրել են «Հեզբոլլահին»։ Ավելի ուշ դեսպանությունը տեղափոխվել է Բեյրութի կենտրոնից մայրաքաղաքից հյուսիս՝ Ավքար քրիստոնեական արվարձան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ