
Թուրքիան օգտագործում է բոլոր միջոցները, ներառյալ ռազմական պատրաստվածությունն ու արդիականացումը՝ Ադրբեջանին աջակցելու համար, սակայն ուղղակի դեր չի խաղացել «Լեռնային Ղարաբաղում Բաքվի ռազմական օպերացիայում»: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցչին։
«Դա ադրբեջանական բանակի սեփական գործողությունն էր, դրանում Թուրքիայի ուղղակի մասնակցությունը չկար»,-ասել է նա։ «Վերջին գործողությունում ադրբեջանական բանակի հաջողությունը հստակ ցույց է տալիս նրա ձեռք բերած մակարդակը»,-հավելել է պաշտոնյան։
Նա նաեւ հայտնել է, որ թուրք-ռուսական համատեղ մոնիթորինգի կենտրոնը դեռեւս աշխատում է եւ հայտնում է հրադադարի ռեժիմի ցանկացած խախտման մասին:
Թուրքիան, որը սերտ լեզվական, մշակութային եւ տնտեսական կապեր ունի Ադրբեջանի հետ, աջակցում է Բաքվի եւ Երեւանի ջանքերին՝ խաղաղ հարաբերություններ կառուցելու համար, հավելել է պաշտոնյան։