News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը


Այսօր համազգային, համապետական հրամայական է, որ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Այսօրվա իշխանությունները իրենց արդեն ամբողջությամբ են սպառել։ Դատելով այս կորուստներից, զոհերից ու նաև հաշվի առնելով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, կարելի է իսկապես արձանագրել, որ այսօրվա իշխանությունները իրենց ամբողջությամբ սպառել են։

Դժվարանում եմ ասել, թե իշխանափոխությունը ինչպես է լինելու, դա ընդդիմադիր քաղաքական ուժերի, հայ ժողովրդի  անելիքն է, բայց այդ քայլը անելուց ես կարծում եմ, որ չպետք է որևէ կասկած ունենաք, որ իշխանափոխությամբ մենք ճիշտ քայլ ենք անում։ Իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հիմնական պատճառներից մեկն են այսօր Արցախում ու Հայաստանում ստեղծված իրավիճակի։

Առիթ եմ ունեցել ասելու, որ Փաշինյանը շատ հեռու էր դիվանագիտությունից, ռազմաքաղաքական հարցերի իմացությունից։ Նրա հետևողական սխալ քայլերը բերեցին պատերազմ, նա չկարողացավ ճիշտ գնահատել իրավիճակը։ Պատերազմի ժամանակ նույնքան հեռու էր ռազմական հարցերից, ռազմաքաղաքական խնդիրներից, նա չկարողացավ ճիշտ ուղղորդել պատերազմը ու մենք ստացանք ջախջախիչ պարտություն»,- ասաց նա։

Օսկանյանի խոսքով՝ պարտությունից հետո Նիկոլ Փաշինանը սկսել է արդարացնել իր սխաները. «Դա ավելի ամրագրեց այն կորուստները, որ մենք ունեինք պատերազմից առաջ ու հետո։ Նա գնաց իր սխալները արդարացնելու եւ աթոռը պահելու ճանապարհով, փոխանակ գնար սխալները ուղղելու և իր առաջ դնելու ազգային խնդիրները։ Փոփոխության հրամայականը գալիս է նրանից, որ Փաշինյանը շատ հեռու մարդ է դիվանագիտությունից ու ռազմաքաղաքական խնդիրներից, իսկ այսօր Հայաստանի ղեկավարի գործոն լինելու նախապայամաններից մեկը գոնե նվազագույն հմտություն»,-ասել է նա:

Վերջինս անդրադարձավ ընդդիմության կողմից հայտարարված պետական կոմիտե ստեղծելու հայտարարությանը։

«Այստեղ ես կազմակերպչական խորհուրդ ունեմ, եթե իրոք գնում եք այդ ճանապարհով, փորձեք այդ խորհուրդը անել հնարավորինս բազմաբովանդակ։

Ներառեք բոլոր այն քաղաքական ուժերին, որ անկեղծորեն հայտարարել են, որ կողմ են իշխանափոխությանը։ Մի նայեք գաղափարական տարակարծություններին, այսօրվա առաջնային հրամայականը իշխանափոխությունն է։ Հրավիրեք բոլորին՝ անկախ նրանից, թե ով ում նկատմամբ ինչ վերաբերմունք ունի»,- ասաց նա։

Օսկանյանը խորհուրդ տվեց նաև այդ կոմիտեի մեջ ներառել ավագանու ընտորություններում անցողիկ շեմը հաղաթահարած ընդդիմադիր ուժերին։

«Ես չգիտեմ ինչ են մտածում Անդրանիկ Թևանյանը, Վարդան Ղուկասյանը, Հայկ Մարությանը, անպայման նրանց պետք է հրավիրել ու համոզել, որ ներգրավվեն»,- ասաց նա։

Ըստ նախկին արտգործնախարարի՝ ձևավորվող պետական կոմիտեն անմիջապես պետք է լծվի երկրի ներսում և երկրից դուրս՝ Սփյուռքում համախմբան աշխատանքի, բանակի բարեփոխման, արտաքին քաղաքական խնդիրների կարգավորմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ