News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Եգիպտոսը բանակցում է Աբու Դաբիի բանկի հետ Ղազախստանից ցորենի ձեռքբերումը վարկավորելու համար, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով թրեյդերներին։

Այս քայլը կարող է Եգիպտոսին Ռուսաստանի հացահատիկի էժան այլընտրանք լինել, որը անցած տարվանից ավելի շատ հացահատիկ է մատակարարում, բայց վերջերս փակել է հացահատիկի գնման գործարքը ոչ պաշտոնական նվազագույն մակարդակից ավելի ցածր գնով, ասում են թրեյդերները։

Եգիպտոսը  աշխարհում հացահատիկի ամենախոշոր գնորդն է եւ փորձում է կրճատել ներմուծման իր ծախսերը, քանի որ պայքարում է արտարժույթի անբավարարության դեմ։

Վարկային գործարքի վերաբերյալ բանակցությունները Ղազախստանում հացահատիկ ձեռք բերելու համար վաղ փուլում են, քննարկվում են գինը, հացահատիկի քանակությունը, ինչպես նաեւ վարկի արժեքը, տեղեկացրել է բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ