
Ադրբեջանի զինված ուժերի կորպուսի հրամանատարը, որի ենթակաները մեղավոր են ՌԴ խաղաղապահների զոհվելու մեջ, հեռացվել է պարտականությունների կատարումից, առաջին կասկածյլաները կալանավորված են, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ ուժային կառույցների աղբյուրին։
«Ադրբեջանի զինված ուժերի կորպուսի հրամանատարը, որի ենթակաները մեղավոր են ՌԴ խաղաղապահ զորակազմի զինծառայողների զոհվելու մեջ, հեռացվել է պարտականությունների կատարումից։ Առաջին կասկածյալները կալանավորված են»,- ասել է աղբյուրը։