News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 07
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը


«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանն ու մի խումբ քաղաքացիներ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեցին զանգվածային հացադուլ՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ՝ պահանջելով համախմբվել հանուն Հայաստանի և Արցախի փրկության հոգևոր դասին, մտավորականներին ու քաղաքական գործիչներին։

Իր խոսքում Սուրեն Պետրոսյանն ասաց. «Մենք այստեղ  խոսելու ենք հտակ անելիքներից եւ գնալու ենք հստակ գործողության եւ կրելու ենք ողջ պատասխանատվությունը բոլոր հնարավոր իրավիճակներում: Որեւէ նահանջ չի լինելու: ԵՈթե տեղյակ եք, արդեն մարտերը տեղի են ունենում Ստեփանակերտում: Այստեղ կա երկու տարբերակ. Մի տարբերակը համակերպվելն է, հանձնվելը, մյուս տարբերակը պայքարելը: Մեզ շարունակ վախեցրել են, որ եթե գնաք գործողության, ապա բոլորիս սպառնում է պատերազմ: Սա մեծագույն սուտ: Պատերազմից սարսափելի բան կա՝ անզեն մորթվելը:

Սա այլեւս համազգային պայքար է, միայն քաղաքական ուժերի պայքար չէ: Սա համազգային ճգնաժամ է եւ պետք է հասարակության բոլոր շերտերը ներգրավված լինեն պայքարում»:

Նա երաշխավորեց, որ որեւէ փոփոխության արդյունքում նախկին վարչակարգի վերադարձ չի լինելու. «Մենք յաստեղից շարժվելու ենք Գարեգին Նժդեհի արձանի մոտ եւ այս պահին հայտարարում ենք զանգվածային հացադուլ, որի նպատակը ոչ թե իշխանություններից ինչ-որ բան պահանջելն է, այլ որ հոգեւորականները, այդ թվում վեհափառը, բոլոր մտավորականները հասարակության տարբեր շերտերի ակտիվ ներկայացուցիչներ, բոլորը պետք է գան եւ լուծում լինելու: Բոլորը պետք է մասնակից դառնան այդ պայքարին: Հացադուլի նպատակն է, որ բոլորը հավաքվեն մի տեղ»,-հայտարարեց Սուրեն Պետրոսյանը՝ հավելելով, որ այդ միասնությունից հետո լինելու են հստակ գործողություններ:

Այս ելույթից հետո հայտարարվեց, որ հիմա երթով մեկնում են Գարեգին Նժդեհի արձանի մոտ, սակայն երբ կլինի համախմբումը, կվերադառնան Ազգային ժողով, քանի որ փոփոխությունները լինելու են այստեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԺ-ն շարունակում է 2024 թվականի բյուջեի քննարկումները. ԱԺ-ում է Նիկոլ Փաշինյանը (ուղիղ)
Տեղի կունենա 5 ընտրություն՝ Հաշվեքննիչ պալատի անդամի, Կոռուպցիայի կանխարգելման, Մրցակցության պաշտպանության, Հեռուստատեսության եւ ռադիոյի...
Փաշինյանը Գրիգոր Մինասյանին երկու շաբաթով ուղարկում է արձակուրդ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով...
«Իրավունք». «Ծախվեցի՛ր, արա». Զարուհի Փոստանջյանը սկանդալ է սարքել «Մայր Հայաստանում»
Վերջինիս հայտարարությունից հետո տեղից վեր է թռել Զարուհի Փոստանջյանը ու սկսել Թեւանյանի վրա, բառի բուն...
«Հրապարակ». Ֆիդանյանը հաղթեց Ֆիդանյանին
Իհարկե, մրցույթ ասվածը ենթադրում է մեկից ավելի մասնակից, բայց սա այդ դեպքը չէ․ Ֆիդանյանը միակն է եղել, ով...
«Հրապարակ». Ո՞րն է հաջորդը
Նախ օրինական ընտրված եւ լավ աշխատող համայնքապետին հեռացրին՝ միայն այն պատճառով, որ նա ՔՊ-ական չէ...
«Հրապարակ». Խրախճանք թաղապետարանում՝ աշխատանքային ժամին
Թաղապետ Մխիթարյանը երեկ սկզբում չորով փորձեց հերքել խրախճանքի մասին լուրը, սակայն որոշեց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ