News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 07
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Բելգիայի հայ համայնքը սեպտեմբերի 20-ին լուռ ակցիա է իրականացրել Բրյուսելի ամենաբանուկ հրապարակներից մեկում՝ Մոնեի հրապարակում, դատապարտելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումներն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։ «Արմենպրես»-ի՝ Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝ ի սկզբանե նախատեսված էր հայկական երգի ու պարի համերգ՝ նվիրված Հայաստանի անկախության 32-րդ տարեդարձին: Սակայն, հաշվի առնելով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, համերգը չեղարկվել է և փոխարինվել լուռ ակցիայով։

Միջոցառման ժամանակ Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Ունուսյանն իր վրդովմունքն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հայերին վերապահված ճակատագրի առնչությամբ, որոնք ստիպված են «ինտեգրվել» աշխարհի ամենավատ բռնապետություններից մեկին։ «Խոսքի ժամանակն անցել է, մենք պետք է գործի անցնենք», – ասել է Ռոբերտ Ունուսյանը։

Ելույթ է ունեցել նաև Բելգիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր Ժորժ Դալլեմանը, որն արցունքն աչքերին Լեռնային Ղարաբաղի հայերին աջակցելու խոսքերից հետո դատապարտել է միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրոպայի և Բելգիայի անգործությունը ստեղծված իրավիճակում։ Ժորժ Դալլեմանը 2020 թվականին պատերազմի օրերին եղել է Արցախում, սեփական աչքերով տեսել արցախահայության տառապանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ