News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 21-ին, ժամը 12։18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ «Գենադի աղբյուր» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Մ. Խ.) և «Dong Fang» մակնիշի կցորդիչով բեռնատար (վարորդ՝ Ա. Փ., ԻԻՀ քաղաքացի) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Փ.-ն հոսպիտալացվել է ԲԿ:

Փրկարարները քարշակման եղանակով կցորդիչով բեռնատարը դուրս են բերել երթևեկելի հատվածից. ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

Բեռնատարն ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի մարզի Սեւքար գյուղի մոտ այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ
Դեկտեմբերի 4-ին, ժամը 19:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Հրդեհ Կաթնառատ գյուղի մոտակայքում. այրվել է 80 հա խոտածածկույթ
Դեկտեմբերի 4-ին, ժամը 13։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ` Աբովյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի մուտքում
Դեկտեմբերի 5-ին` ժամը 04:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և տրակտորը․ կա 4 վիրավոր
Դեկտեմբերի 4-ին, ժամը 18:17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Հրդեհ Նազարբեկյան թաղամասում. այրվել է Ford-ի սրահը, վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է
Դեկտեմբերի 4-ին` ժամը 08։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հայտնի է դարձել Մոսկվայում ադրբեջանցու պատկանող շուկայում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը
Առևտրի տաղավարներում բռնկված հրդեհի մասին հայտնել են ականատեսները
Ամենաշատ