Այսօր Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչներն իրազեկման ակցիա են իրականացրել Բեռնում։ Այս մասին NEWS.am–ին փոխանցել է հայ համայնքի ներկայացուցիչ Մանուկ Մալխասյանը։
Շվեյցարացի մոտ հարյուր պատգամավորների խորհրդարանի շենքի մուտքի առջեւ դիմավորելով, ակցիայի մասնակիցները տեղեկացրել են Արցախում սպասվող էթնիկական զտումների եւ ցեղասպանության մասին։ Տեղեկատվական թռուցիկներ են տրամադրել՝ հորդորելով կոնկրետ գործիքակազմի դիմել Ադրբեջանին սանձելու համար։