News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Արցախը մենակ է մնացել։ Ռուս խաղաղապահները գրեթե չեն կատարում իրենց պարտավորությունները, ժողովրդավար Արեւմուտքը երես է թեքել մեզնից, երես է թեքել նաեւ Հայաստանը։ Այս մասին Reuters-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ արցախահայությունն իրեն լքված է զգում Ռուսաստանի, Արեւմուտքի եւ Հայաստանի կողմից։ Նա նշել է, որ շատ կարեւոր հարցեր դեռեւս համաձայնեցված չեն Ադրբեջանի հետ։ «Ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանավորվածություն ունենք, բայց սպասում ենք վերջնական համաձայնության ՝ բանակցություններն ընթանում են, կտեսնենք»,-ասել է նա։

Նա նշել է, որ  վերջնական համաձայնություն դեռ չկա։ 

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ կրակի դադարեցման պայմանավորվածության համաձայն ՝ պաշտպանության բանակը պետք է արձակվի, իսկ բոլոր զենքերը հանձնվեն։

Սակայն պատասխանելով զենքից հրաժարվելու մասին հարցին ՝ Բաբայանն ասել է, որ Արցախի ժողովրդին առաջին հերթին անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ: «Մի շարք հարցեր դեռ պետք է լուծվեն։ Մենք չգիտենք, թե անվտանգության ինչ երաշխիքներ կստանա մեր ժողովուրդը, այդ հարցը պետք է լուծվի։ Ցանկացած պահի նրանք կարող են մեզ ոչնչացնել, մեր դեմ ցեղասպանություն կազմակերպել։ Արեւմուտքը լռում է, Ռուսաստանը  լռում է, Հայաստանը  լռում է»,-ասելէ նա։

Բաբայանը քննադատել է աշխարհին՝ իր ժողովրդին Ադրբեջանի ողորմությանը հանձնելու համար։ «Սա նման է 1453 թվականի Կոստանդնուպոլիսին. մենք պաշարված ենք եւ շրջափակված։ Այստեղ մարդկանց ճնշող մեծամասնությունը չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում։ Ես չգիտեմ, թե ինչ կլինի: Ղարաբաղը մենակ է մնացել։ Ռուս խաղաղապահները գրեթե չեն կատարում իրենց պարտավորությունները, ժողովրդավարական Արեւմուտքը երես է թեքել մեզնից, երես է թեքել նաեւ Հայաստանը»,-ասել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ