
Եվլախում այսօր կայացած Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման արդյունքներով Բաքվում հայտարարել են նոր հանդիպում անցկացնելու պայմանավորվածության մասին։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել հաջորդ հանդիպումը»,- հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը։
Ինչպես արդեն հաղորդվել է, այսօրվա հանդիպմանը Լեռնային Ղարաբաղը ներկայացնում էր պատգամավոր Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Մարտիրոսյանը: Ադրբեջանը ներկայացնում էր պատգամավոր Ռամին Մամեդովը։