
Ջերմորեն շնորհավորանքներ Հայաստանի Անկախության տոնի առթիվ։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Եվգենի Պերեբիյնիսը:
«Մաղթում ենք հայ ժողովրդին խաղաղություն և բարօրություն։ Պատրաստ ենք խորացնել համագործակցությունը Ուկրաինայի եւ Հայաստանի միջև՝ հիմնվելով մեր ժողովուրդների երկարամյա կապերի վրա, ինչպես նաև, համոզված եմ, նրանց ընդհանուր ապագայի համար եվրոպական ընտանիքում»,-գրել է նա: