
Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունները օրինակ են ծառայում Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված պարտավորությունների եւ միջոցառումների ընդունման անհրաժեշտության համար: Այս մասին ասված է ՀՀ անկախության տոնի առթիվ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի շնորհավորական ուղերձում․
«Այսօր մենք միանում ենք Կանադայի եւ ամբողջ աշխարհի հայ համայնքներին ՝ նշելու Հայաստանի անկախության 32-րդ տարեդարձը։
Կանադան առաջին արեւմտյան երկրներից էր, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչեց որպես ազատ եւ ինքնիշխան պետություն, եւ այդ ժամանակից ի վեր մեր երկու երկրները ամուր գործընկերներ են:
Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունները օրինակ են ծառայում Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման եւ երկխոսության հետագա առաջընթացի խթանման ուղղությամբ պարտավորությունների եւ միջոցների ընդունման անհրաժեշտության համար ՝ հանուն տարածաշրջանում կայուն խաղաղության: Կանադան աջակցում է այդ ջանքերին եւ գոհ է, որ Եվրոպական Միությունը մասնակցում է գործընթացին։
Կանադան հպարտանում է Հայաստանի հետ իր աճող հարաբերություններով։ Անցյալ տարի մենք պարտավորվել ենք ընդլայնել մեր դիվանագիտական ներկայությունը երկրում, եւ այժմ մենք այս աշնանը Հայաստանի մայրաքաղաք Երեւանում մշտական դեսպանի հետ դեսպանատուն բացելու ճանապարհին ենք: Մենք կշարունակենք աշխատել միասին՝ առաջընթացի հասնելու համար այնպիսի հարթակներում, ինչպիսիք են Միավորված ազգերի կազմակերպությունը եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը։ Մենք շարունակում ենք առաջ մղել ժողովրդավարությունը, խաղաղությունն ու անվտանգությունն ամբողջ աշխարհում:
Կանադայի եւ Հայաստանի հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների միջեւ առկա ջերմ կապերի վրա։ Մոտ 70 000 հայազգի կանադացիներ Կանադան անվանում են իրենց տուն, եւ նրանք սերտորեն կապակցված են են մեր ազգի հետ։ Այս օրը հրավիրում եմ բոլորին ավելին իմանալու կանադահայության անցյալի եւ ներկայի ներդրման մասին։
Կանադայի կառավարության անունից լավագույն մաղթանքներս եմ հղում բոլոր նրանց, ովքեր նշում են Հայաստանի անկախության օրը»։