Մենք այստեղ գալիս ենք աղոթքի, չենք գալիս հարցերի պատասխանելու, հարցեր ունեք մեզ, հղեք Սուրբ Էջմիածնում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողներին ասաց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ չցանկանալով պատասխանել լրագրողների հարցերին:
Իսկ լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչ հորդոր է հղում վեհափառը ժողովրդին այս ծանր իրավիճակում, արդյոք Եկեղեցին նշելու է Մյուռոնօրհնեքը:
Հոգեւորականները Գարեգին Բ-ի հետ միասին տերունական աղոթք արտասանեցին, ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին եւ հեռացան: