Գնացել է տեղեկատվություն, իբր Հայաստանը արգելել է կամ փակել է, որ ԼՂ-ից քաղաքացիները, որ ուզում են տեղափոխվել Հայաստան, որպեսզի դա տեղի չունենա: Այս մասին իր ուղերձում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիճակին:
«Նախ բոլորս գիտենք, որ Լաչինի միջանցքը 10 ամիս փակ է, այդ ողջ ընթացքում եւ այս պահին էլ, Լաչինի միջանցք տանող հայաստանյան ճանապարհները ոչ մի րոպե փակ չեն եղել եւ շարունակում են փակ չլինել: Այսինքն այդպիսի թեմա չի եղել: Ավելին ասեմ. դեռ այս շաբաթվա մեկնարկին ես հանձնարարական եմ տվել, որ աշխատանքային խումբ ձեւավորվի ԼՂ-ից տեղահանված անձանց, փախստականների հնարավոր խմբերին դիմավորելու, նրանց տեղավորելու, նրանց կեցության, կենցաղային պայմաններն ապահովելու համար: Մենք սրա մասին չենք հայտարարել:
Ընդ որում, տարբեր սցենարներ ենք քննարկել, թե ինչ կարող է լինել, որ խումբը կարող է գալ եւ այլն: Հյուրանոցների համարներ ենք, ընդհուպ, ամրագրել, կեցավայրեր ենք նախապատրաստել մի քանի տասնյակ հազար: Սա արվել է այս շաբաթվա սկզբին»,-ասաց նա:
Նա ընդգծեց, որ իր նախորդ ելույթներում անընդհատ Ադրբեջանին մեղադրել է, որ ԼՂ-ն էթնիկ զտումների է փորձում ենթարկել. «Հիմա, երբ վերլուծում եմ իրավիճակը, տպավորություն եմ ստանում, որ ուժեր կան, որոնք ուզում են ԼՂ-ն էթնիկ զտումների Ադրբեջանի պլանն իրականացնել, այնպես, որ Ադրբեջանը մեղադրվելու որեւէթ առիթ չունենա: Ասի՝ տեսեք, Հայաստանը, Հայաստանի հանրությունը, ԼՂ-ի հայությունը իրենք որոշեցին, որ ԼՂ-ում ոչ մի հայ չպետք է մնա եւ դուրս եկան: Սա շատ վտանգավոր խոսույթ է: Բայց մյուս կողմից ԼՂ-ի մեր հայրենակիցների անվտանգ տեղում գտնվելը եւ ապրելը մեր պարտականությունների մեջ է»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իրեն զեկուցել է, որ Հայաստանում շուրջ 40 հազար ընտանիք տեղավորելու նախապատրաստական աշխատանքներ ենք տարել. «Մենք սրա մասին չենք ուզում ասել, որովհետեւ մենք կարծում ենք, որ ԼՂ-ի հայերը պետք է ապրեն իրենց տներում, իրենց հայրենիքում արժանապատիվ, անվտանգ պայմաններում: Հիմա այս պահին մեր գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա:
Նա հավելեց, որ այս պահին ԼՂ-ում ռուսական խաղաղապահների կենտրոնակայանում կան 1200-1300 քաղաքացիներ, երեխաներ, որոնց նկատմամբ նրանք հոգ են տանում. «Իհարկե, մենք էլ համապատասխան միջոցներ պատրաստ ենք ձեռնարկել: Լաչինի միջանցքի փակ լինելու մեջ է խնդիրը: մեր հումանիտար բեռները սպասում են Կոռնիձորում: Մենք տեղեկություն ունենք, որ նախորդ օրը շուրջ 10 հազար մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայան, նրանց ասվել է եկեք, որովհետեւ հնարավոր է՝ տեղափոխվեք Հայաստան: Նրանց տեսանկարահանել են, որից հետո ասել են Հայաստանը թույլ չի տալիս, որ դուք տեղափոխվեք Հայաստան: Հետո այդ լուսանկարներն են հրապարակվել: Ինձ համար ակնհայտ է, որ սա արվում է ներքաղաքական ցնցումներ եւ քաոս առաջացնելու համար:
Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ԼՂ-ի հայաթափման քաղաքականություն չի վարում, այդ քաղաքականությունը վարում է Ադրբեջանը. «Չի կարելի հանկարծ էմոցիոնալ վիճակում հայտնվել այն դիրքում, երբ ԼՂ էթնիկ զտման քաղաքականությունը Ադրբեջանն իրականացնի Հայաստանի ձեռքերով: Սա շատ կարեւոր նրբություն է:
Հիմա ինչ էտեղի ունենալու ԼՂ-ում եւ ինչպիսի տեսական հնարավորություն կա, որ ԼՂ-ի ժողովուրդը իրենց տներում կկարողանան արժանապատիվ, անվտանգ ապրել: Ռուսական խաղաղապահները շարունակում են գտնվել ԼՂ-ում եւ քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելը նրանց անմիջական պարտականությունն է:
Երկրորդ, դուք գիտեք, որ այսօր Եվլախում տեղի է ունեցել ԼՂ ներկայացուցիչների հանդիպումը Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հանդիպումները պարբերաբար իրականացնել: ԼՂ գործընկերները առյժմ հանդիպման հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվություն չեն տարածել, բայց Ադրբեջանն առնվազն իր պաշտոնական հաղորդագրության մեջ փորձում է տպավորություն ստեղծել, որ դրական հունով են ընթանում գործընթացները: Իհարկե, սա կարող է կապ ունենալ ՄԱԿ-ի ԱԽ այսօր կայանալիք նիստի հետ, որտեղ քննարկվելու է ԼՂ-ի իրվիճակը: Գիտեք, որ Արարատ Միրզոյանը Նյու Յորքում է, ներկայացնելու է մեր դիրքորոշումները:
Կարծում եմ՝ այն շատ մեծ միջազգային ուշադրությունը, որ այսօր կենտրոնացած է ԼՂ-ի վրա եւ Ադրբեջանի գործողությունները դատապարտելու միջազգային տրենդը նաեւ հնարավորություն է տալիս, որ մենք կարողանանք ապահովել ԼՂ մեր հայրենակիցների խաղաղ, արժանապատիվ եւ անվտանգ կյանքը իրենց տներում»,-ասաց Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ ինքը ասել է, որ էվակուացիան այս իրավիճակի մեր պլան Ա-ն պետք է չլինի եւ նաեւ պլան Բ-ն պետք է չլինի. «Բայց պետք է լինի անպայմանորեն պլան Գ-ն: Մեր գնահատականն այն է, որ ուղի վտանգ քաղաքացիական բնակչությանը չկա, մանավանդ հրադադարի պայմաններում: Իհարկե, կան տեղահանված քաղաքացիներ, բայց մենք մեր միջազգային շփումներում խնդիր ենք դնում, որ նրանք վերադառնան իրենց տները: Բայց պլան Գ-ն կարող է միանգամից վերածվել պլան Ա-ի: Մյուս կողմից Լաչինի միջանցքը շարունակում է փակ լինել Ադրբեջանի կողմից, Հայաստանի կողմից մուտք ու ելքը դեպի Լաչինի միջանցք երբեք փակ չի եղել:
Կարծում եմ՝ շատ թափանցիկ է եւ բոլորը տեսնում են, թե ովքեր, որտեղից եւ ինչպես են փորձում Հայաստանում ցնցումներ իրականացնել: Դեռեւս նախորդ օրը քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների, բռնության կոչերի, նաեւ սահմանադրական կարգը բռնի տապալելու հոդվածներով, երբ առաջին դեպքերը եղան ոստիկանության նկատմամբ հարձակումների: Այդ գործերով մի քանի տասնյակ ձերբակալված ու կալանավորված անձինք կան: ՀՀ իրավապահ համակարգը լիարժեք գործում է:
Մենք պետք է մեր ուշադրությունից դուրս չթողնենք, որ բռնություն գործադրելու ոմանց նպատակը ՀՀ իրավապահ մարմիններին ստիպելն է կամ այնպիսի իրադրության մեջ դնելն է, որ նրանք ինքնատիրապետւմը կորցնեն, անհամաչափ ուժ կիրառեն, ամենատարբեր զարգացումներ լինեն: Հիշում եք, որ մարդիկ արյուն հեղելու մասին էին խոսում ընդամենը 7-8 օր առաջ կամ 10 օր առաջ:
Երբ մենք Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ մենք ինքնիշխանության, անկախության հետ կապված հարցադրումներ էինք անում, ես նկատում էի, որ դա ընկալվում է որպես նախընտրական հնարք: Ցավոք հետագա իրդարձությունները ցույց տվեցին, որ դա ամենեւին նախընտրական հնարք չէ: Ինչ ասում էինք կապված ինքնիշխանության, անկախության դեմ մղվող պայքարի մասին, ամեն ինչ արդարացվեց:
Կոնտեքստն էլ արտաքին աշխարհի հետ կապված հետեւյալն է. օրինակ, հիմա ռուսական մամուլում շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանն արդեն երկար ժամանակ փորձում է իր անհաջողությունների համար պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա: Մենք մեր որեւէ անհաջողության համար որեւէ մեկի վրա պատասխանատվություն չենք դնում: Կա 2020-ի եռակողմ հայտարարություն, որով Լաչինի միջանցքը պետք է լիարժեք լիներ Ռուսաստանի խաղաղապահի զորախմբի վերահսկողության ներքո: Ռուսական զորախումբը պետք է երաշխավորեն խաղաղ բնակչության անվտանգությունը: Մենք դեռեւս 1,5 տարի առաջ սկսել ենք այդ հարցը բարձրացնել, որ պրոցեսները ճիշտ ճանապարհով չեն գնում:
Մենք որեւէ անազնիվ բան չենք անում, մենք մեր բաժին պատասխանատվությունը կրում ենք, բայց մյուս կողմից մենք չպետք է աչք փակենք այն ձախողումների վրա, որ ՌԴ խաղաղապահի զորախումբը ՌԴ-ում ունեցել է:
Նախորդ տարի դւքի հիշում եք դեպք, երբ Մարտակերտի բնաչին խաղաղապահի զորախմբի ներկայացուցիչները համոզել էին, տրել էին դաշտ, ասել էին՝ մենք երաշխավորում ենք քո անբվտանգությունը, կարող ես տրակտորով դաշտը հերկել: Տրակտորի ղեկին ադրբեջանցի դիպուկահարը սպանել էր տարկտորիստին, խաղաղապահը կողքը նստած: Շատ բաներ կան, որ չենք ցանկացել բարձրաձայնել, հասկացել ենք, որ բարդ է իրավիճակը: Բայց 1, 2, 4, 5, 10 եւ ըստ էության այս վերջին բռնկումը, ինչու է տեղի ունեցել: Եթե խաղաղապահները կարող էին հրադադարի շուրջ պայմանավորվել, ինչու հարձակումից առաջ չէին կարող պայմանավորվել, որ տեղի չունենա հարձակում ԼՂ-ի վրա:
Ի վերջո, բոլորն ահազանգում էին դրա մասին, մենք էլ ասում էինք, որ ԼՂ-ն շրջապատված է Ադրբեջանի զինտենիկայով: Ինչու այդ միջնորդական գործունեությունը այդ ժամանակ չի արվել: Սրանք հարցեր են, որ պետք է պատասխան ստանան:
Մյուս կողմից ձեզ հայտնի կուսակցության ներկայացուցիչները փողոցներում հարձակվում են մարդկանց վրա: ԼՂ ԱԺ նախագահն իրենց կուսակցության ներկայացուցիչն է, որը մասնակցել է եւ փաստորեն, կողմ է արտահայտվել հրադադարի այս պայմաններին: Իրենք դրա բացատրությունը պատրասվո՞ւմ են տալ: Իմ մոտ տպավորություն է, որ ինչպես Ղարաբաղի հարցը ձեզ հայտնի շրջանակների կողմի տասնյակ տարիներ, 1997-1998 թվականներին օգտագործվել է ներքաղաքական ինտրիգների համար, հիմա էլ նույնն է արվում: Կամ ի՞նչ է նշանակում ուսանողների եւ մարզիկների կազմակերպված խմբեր զանգվածային անկարգություններ են փորձում կազմակերպել Երեւանում: Նրանցից մեկը, ըստ մեր տեղեկությունների, Հայաստանի նախկին ղեկավարներից մեկի որդու հետ կպ ունի, մյուսներն էլ հենց ԼՂ-ի բարձրաստիճան շրջանակների հետ կպ ունեցող ուսանողներ են Երեւան քաղաքում: Ով ուզում է լինի, կոշտ է լինելու եւ կոշտ է արձագանքը:
Ես հասկանում եմ, որ մեր քաղաքացիները ավելի կոշտ ու ավելի օպերատիվ արձագանք են ուզում, լինելու է կոշտ ու օպերատիվ արձագանք: Նրանք ուզում են, որ իշխանությունը Երեւանի փողոցներում արյուն հեղի, սա է իրենց նպատակը: Մենք գործելու ենք կոշտ, բայց օրենքին, իրավունքին համապատասխան, պողպատե մանդատին համապատասխան:
Բայց մենք մեր հայրենակիցներին սիրում ենք, նույնիսկ եթե նրանք, որոնք մեզ հայհոյում են, մենք չենք կարող ատելության տարափ լցնել մարդկանց գլխին: Իրավապահ համակարգն իր տեղում է, իրավակարգը գործում է, ձերբակալություններ են տեղի ունենում, կշարունակեն տեղի ունենալ դրանք: Շատ կարեւոր է, որ մեղավորները կկրեն պատասխանատվություն, բայց թացը չորին չի խառնվի: Այս խառը վիճակում կարող են լինել մարդիկ, որոնք հետագայում կպարզվի, որ նարնց արարքներում հանցակազմ չկա եւ նրանց նկատմամբ հետագա պատասխանատվության քայլ չի ձեռնարկվի:
Բայց ընդհանուր առմամբ, իմ հորդորը, Հայաստանի հորդորը շարունակում է մնալ նույնը, առավել եւս այս էմոցիոնալ պայմաններում պահպանել հանդարտություն եւ օրենքի գծերը չանցնել: Որովհետեւ օրենքի գծերն անցնելու դեպքում գործելու են հակազդեցության հմաչափ, բայց կոշտ միջոցներ: Բոլոր համապատասխանմարմիները սրա վերաբերյալ իմ կողմից ստացել են հանձնարարականներ:
Մենք պետք է կաևրողանանք ֆեյքերի ազդեցությունն ինքներս որոշակիորեն սահմանափակել: Այսինքն տուրք չտալ կեղծ տեղեկություններին, որի նպատակը մեկն է՝ Հայաստանում ստեղծել քաոս, այնպես անել, որ եզրակացություն անեն, որ մենք չենք կարողանում պետություն ունենալ, եկեք մեզ տիրություն արեք մի ուրիշ պետություն՝ Ձեր դրածոների, ձեր էմիսարների միջոցով: Մենք սա չպետք է թույլ տանք եւ թույլ չենք տալու:
Երկրորդը, լինենք զգույշ, որպեսզի մեր սիրելի հայրենակիցների նկատմամբ մեր հոգատարությամբ թույլ չտանք, որ որեւէ մեկը ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնի մեր ձեռքով, հետո ասեն՝ Հայաստանը, հայերը որոշել են, որ այդպես պետք է անեն, մենք հո զոռվ չէինք պահելու որեւէ մեկին: