News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Կորեայի Հանրապետության Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել նախագահ Յուն Սոկ Յոլին ուղղված խնդրանքը՝ պաշտոնանկ անելու վարչապետ Հան Դոկ Սուին, գրում է Yonhap-ը։

Ակնկալվում է, որ նախագահը կմերժի խնդրանքը։

Վարչապետին պաշտոնանկ անելու առաջարկին կողմ է քվեարկել 175 պատգամավոր, դեմ է արտահայտվել 116-ը, չորս պատգամավոր ձեռնպահ է մնացել։

Գործակալությունը նշում է, որ երկրի խորհրդարանն առաջին անգամ է նման բանաձեւ ընդունում վարչապետի նկատմամբ։ 

Ընդդիմությունը կարծում է, որ վարչապետը պատասխանատվություն է կրում Յուն Սուկ Յոլի կառավարության մի շարք ձախողումների համար, որոնց թվում Սեուլի դիրքորոշումը ճապոնական Ֆուկուսիմա-1 վթարային ատոմակայանից օվկիանոս ջուր լցնելու եւ օգոստոսին Ջամբորի Համաշխարհային սկաուտական հավաքի վատ կազմակերպման հարցում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ