News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Սովամահության եզրին գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ շարունակվող ֆիզիկական և հոգեբանական վայրագությունները ունեն մեկ նպատակ. Արցախը վերածել համակենտրոնացման ճամբարի՝ իրականացնելով էթնիկ զտում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու Երկիր» կուսակցությունը:

«Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանությունը, որը իրականացվում է միջազգային հանրության, առաջին հերթին ռուս խաղաղապահների թողտվության ներքո, ժամ առ ժամ ավելի է խորանում։

Սովամահության եզրին գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ շարունակվող ֆիզիկական և հոգեբանական վայրագությունները ունեն մեկ նպատակ. Արցախը վերածել համակենտրոնացման ճամբարի՝ իրականացնելով էթնիկ զտում։

Ցեղասպան Ադրբեջանի հետ «ինտեգրացիայի» գործընթացը ողջունվում է միջազգային հանրության կողմից՝ հաշվի չառնելով հայ ժողովրդի նկատմամբ իրականացված և իրականացվող վայրագությունները։

Ակնհայտ է, որ Արցախում հայ բնակչության առկայությունը կարճաժամկետ հատվածում կարևոր է Ադրբեջանի համար՝ ցույց տալու իր «խաղաղասեր» նպատակները միջազգային հանրությանը, միևնույն ժամանակ, առաջիկայում բարձրաձայնելու ադրբեջանցիների՝ Հայաստանում ապրելու իրավունքի մասին։

Այս իրավիճակում, Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջազգային կառույցների հետ համատեղ անհապաղ ապահովել Արցախում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխման միջազգայնորեն ամրագրված իրավունքը»,- նշվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությանն եմ մեղադրում Արցախը հանձնելու համար, հո ձեզ չե՞մ մեղադրելու. Սամվել Բաբայան
Երբ թելադրում ես քո կանոնները, պատերազմը կանգնում է, հակառակ դեպքում չի կանգնում...
Երևի Շահրամանյանին կհրավիրեն կծանոթացնեն՝ եղել է նման բան, թե ոչ. Սամվել Բաբայանը՝ ադրբեջանցիների հետ բանակցելու մասին
Ես չգիտեմ՝ իշխանությունն ինչ գործողություն է իրականացնում, եւ ընդդիմությունն ինչ է իրականացնում...
Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել. Սամվել Բաբայան
Ինձ հրավիրել են, ես էլ գնում եմ, կգնանք, կտեսնենք ինչ հարցեր են տալիս...
Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին. Ալեն Սիմոնյան
Մեր իշխանությունը, իր վրա հարված վերցնելով, այնպիսի հայտարարություններ է արել, այնպիսի քայլեր է արել, որ մենք մեր իշխանությունը դրել ենք հարվածի տակ ու մեծ ռիսկի ենք գնացել...
Լեռնային Ղարաբաղի հարց ՀՀ–ի համար գոյություն չունի. ԱԺ նախագահ
Սա արդեն մի 8 անգամ ասել ենք վերջին մեկ–երկու տարվա ընթացքում...
Առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ կամ Շուշի. Ալեն Սիմոնյան
Մենք խոսում ենք խաղաղության մասին ուղղակի խաղաղության մասին խոսելու համա՞ր, թե մենք իրոք մտովի պատրաստ ենք գնալ խաղաղության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ