News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկումը վկայում է, որ վերջին շրջանում հանրային խոսույթում հատկապես արտահայտված է տարբեր հիմքերով անձանց թիրախավորող, ատելություն հրահրող արտահայտությունների օգտագործումը, այդ թվում՝ հասարակական և քաղաքական գործիչների, զանգվածային լրատվության միջոցների կողմից։

Այս օրերին հատկապես նկատելի է հանրային խոսքում ծննդավայրի կամ բնակության վայրի հիմքով հայերի տարանջատումը, այդ հիմքով անձանց խմբերի նկատմամբ անհանդուրժողականության քարոզչությունը։

Պաշտպանն ընդգծում է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից և կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն կամ բռնություն քարոզող արտահայտությունների կիրառումից։ Առանցքային է, որպեսզի պաշտոնատար անձինք, հասարակական և քաղաքական գործիչներն ու զանգվածային լրատվության միջոցները պատասխանատվությամբ մոտենան իրենց կողմից հնչեցվող հանրային խոսքին և ոչ միայն չտարածեն ատելության խոսք, այլ նաև հակազդեն նման խոսքին։

Հանրային համերաշխությունը կարող է ապահովվել միայն այլոց նկատմամբ հանդուրժողական, նրբանկատ և զգայուն վերաբերմունքի ու հարգալից երկխոսության միջոցով։ Իսկ այս պահին առավել, քան երբևէ, նման համերաշխ միջավայրի կարիք ունենք:

Տպել
Ամենաշատ