News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Վերջին երկու ամիսներին մենք բազմիցս նախազգուշացրել ենք, որ Նիկոլ Փաշինյանի սխալները բերելու են աղետալի հետեւանքների: Այս մասին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Ամենաողբերգալի արդյունքն այն է, որ Արցախի թեկուզ դե ֆակտո անկախ պետականությանը վերջ է տրվել Ադրբեջանի բանակի հարվածների, ռուսական խաղաղապահների անգործության ներքո, շրջափակման, Հայաստանի կողմից լքված լինելու պայմաններում:

Նրա խոսքով, տեղի է ունենում մեծագույն ողբերգություն՝ ցեղասպանության տարրերով: Միակ բանը, որ հայտնի չէ, աղետի ծավալներն են: Մորթվում է արցախյան պետականությունը:

«Ադրբեջանական բանակը գործողության անցավ, երբ հրապարակվեցին Երևանի ավագանու ընտրության արդյունքները: Սա զուգադիպությո՞ւն է… Չեմ կարծում»,-ասել է Զուրաբյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը շարունակում է Նիկոլ Փաշինյանին դիտարկել՝ որպես Աստծո կամ Ալլահի մեծագույն նվեր:

«Էս տարածաշրջանում բոլորը՝ Իրան, Պուտին, Էրդողան, Ալիև, բոլորը ստրատեգ են, հաշվարկում են իրենց քայլերը: Իր քայլերի հետևանքները չի հաշվարկում միայն Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը հաճախ գիտակցել է, որ իր արածը շահավետ չէ հայ ժողովրդի համար, իմացել է՝ ինչ պիտի աներ, բայց չի արել, որ քֆուրի տակ չընկնի: Իմ խորին համոզմամբ՝ սա դավաճանություն է»,-ասել է ՀԱԿ փոխնախագահը:

Լեւոն Զուրաբյանը Նիկոլ Փաշինյանի շրջապատից մի տեղեկություն պատմեց. «Եթե հիշում եք, Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվեց, որից հետո առաջին այցը կատարվեց ՌԴ, Պուտինի հետ հանդիպման, որից հետո Պուտինն ասաց՝ լավ է, որ ընտրվել ես, հիմա ժամանակն է ծանր որոշումներ կայացնելու: Դրա տակ թաքնված էր նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ կոմունիկացիաները բացելու վերաբերյալ, կատարելու պարտավորությունը: Ու Նիկոլը սկզբում սրընթաց գնում էր դրան, և այն աստիճանի, որ դա անհանգստացրեց վրացիներին: Հետո մեկ էլ պարզվեց, որ էդ ամեն ինչը մի կողմ է դրվում ու չի կատարվում: Անունը դրեցին, որ դա խախտում է ՀՀ ինքնիշխանությունը: Ի՞նչ է կատարվել: Ամեն ինչ փոխվեց այն պահից, երբ եղան Խարկովի, Խերսոնի նահանջները, ու տպավորություն էր ստեղծվում, որ ռուսական բանակը գնում է պարտության: Եվ ահա Նիկոլի վարչակազմը ներսում քննարկումներ է անում ու ասում՝ քանի որ ՌԴ-ն գնում է պարտության, թուլանում է, ուրեմն պետք է մեծ շրջադարձ կատարել դեպի Արևմուտք: Ավելին, պետք էր նպաստել այդ թուլացմանը, ու դրա գլխավոր զենքը պետք է լիներ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը: Այդ կերպ ՌԴ-ն ստիպված կլիներ հեռանալ: Սա հիմարագույն հաշվարկ էր, որովհետև չէր կարելի այդ մի քանի պարտությունների հիման վրա գալ այն եզրակացության, որ Ռուսաստանը պարտվում է»:

Զորաբյանի խոսքով, նորմալ է անվտանգության բարձիկներ փնտրելը, բայց երբ դու համարում ես, որ Հայաստանում ազդեցության տարբեր լծակներ ունեցող ուժը պարտվել է, ու դու նրա հետ կարող ես անել, ինչ ուզում ես, դա ոչ մի տրամաբանական բացատրության չի ենթարկվում:

«Նիկոլի մեծագույն սխալն էր իր կնոջը Բուչա ուղարկելն ու հակառուսական ակցիային մասնակցելը, գումարած՝ Հռոմի ստատուտը, որը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, գումարած «Լա Ռեպուբլիկային» տված հարցազրույցը, գումարած՝ հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը:

Կատարվեցին կատաստրոֆիկ սխալներ. Այս մարդիկ չեն հասկանում, որ իրենց գործը հայ ազգի շահերի պաշտպանությունն է: Նիկոլ Փաշինյանն իր ամեն քայլով բերեց այս հանգուցալուծմանը: Նրա ամեն քայլը ռումբ է Հայաստանի, Արցախի անվտանգության շահերի տակ դրած: Ու սա նոր չէ: 5 տարի նա դրանով է զբաղված:

Հանուն լայքերի ու իր աթոռի ինքը պատրաստ է կոտորածի մատնել Արցախն ու Հայաստանը: Ակցիաների ժամանակ ինքն իր կողմնակիցներին տանում էր բախման, իսկ իրեն ոչինչ չէր լինում: Ինքը պատրաստ է սեփական ժողովրդին մատնել ցանկացած փորձության ու ներկայանալ որպես զոհ, հետո ասել, որ ինքն ուղղակի մոդերատոր է: Սա իր ոճն է, պատասխանատվությունից խուսափելու ոճը»,-ասաց Լեւոն Զուրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությանն եմ մեղադրում Արցախը հանձնելու համար, հո ձեզ չե՞մ մեղադրելու. Սամվել Բաբայան
Երբ թելադրում ես քո կանոնները, պատերազմը կանգնում է, հակառակ դեպքում չի կանգնում...
Երևի Շահրամանյանին կհրավիրեն կծանոթացնեն՝ եղել է նման բան, թե ոչ. Սամվել Բաբայանը՝ ադրբեջանցիների հետ բանակցելու մասին
Ես չգիտեմ՝ իշխանությունն ինչ գործողություն է իրականացնում, եւ ընդդիմությունն ինչ է իրականացնում...
Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել. Սամվել Բաբայան
Ինձ հրավիրել են, ես էլ գնում եմ, կգնանք, կտեսնենք ինչ հարցեր են տալիս...
Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին. Ալեն Սիմոնյան
Մեր իշխանությունը, իր վրա հարված վերցնելով, այնպիսի հայտարարություններ է արել, այնպիսի քայլեր է արել, որ մենք մեր իշխանությունը դրել ենք հարվածի տակ ու մեծ ռիսկի ենք գնացել...
Լեռնային Ղարաբաղի հարց ՀՀ–ի համար գոյություն չունի. ԱԺ նախագահ
Սա արդեն մի 8 անգամ ասել ենք վերջին մեկ–երկու տարվա ընթացքում...
Առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ կամ Շուշի. Ալեն Սիմոնյան
Մենք խոսում ենք խաղաղության մասին ուղղակի խաղաղության մասին խոսելու համա՞ր, թե մենք իրոք մտովի պատրաստ ենք գնալ խաղաղության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ