News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը


Քաղաքացիները հրապարակից շարժվեցին տարբեր ուղղություններով. նրանք փողոցներ են փակում՝ կաթվածահար անելով երթևեկությունը:

Քաղաքացիների մի մասը շարժվել է դեպի Արշակունյաց պողոտա, մի մասը դեպի քաղաքապետարան, մյուս մասը Մաշտոցի պողոտա:

Հրապարակում ելույթ ունենալիս Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ վաղվանից հայտարարվում է դասադուլ և գործադուլ.

«Հորդորեք, ստիպեք նույնը անել դասախոսներին: Հայտարարում եք դասադուլ և ինքնակազմակերպված փակում եք փողոցները: Ռեկտորներին՝ չփորձեք որևէ խոչընդոտ առաջացնել, որովհետև ձեր անունները հնչելու են հենց այս հրապարակում»,- ասաց Անդրանիկ Թևանյանը:

Նա հայտարարեց, որ վաղ 7:30-ից բոլոր խմբերով Երևանի տարբեր հատվածներում փակելու են խաչմերուկներ և փողոցներ, որպեսզի կաթվածահար անեն երթևեկությունը.

«Թույլ է տրվում միայն շտապ օգնության, հրշեջ մեքենաների և միայն խիստ անհրաժեշտության գնացող մեքենաների»:

Թևանյանը նաև շեշտեց, որ քաղաքացիները որևէ կերպ ոստիկանության հետ բախման չգնան. «Եթե տեսնում եք, որ այդտեղ խնդիր ունեք, շատ մանր խմբերով ցրվում եք ու փակում եք հարակից փողոցը: Ով ոստիկանական բաժնում չհայտնվեց՝ չեմպիոն է: Խնդիրը ձերբակալվելը կամ բերման ենթարկվելը չէ, այլ մեր բողոքը ցույց տալն է»:

Թևանյանը անդրադառնալով գործադուլին՝ հայտարարեց, որ հայ գործարարները թույլ տան իրենց աշխատակիցներին՝ միանալ անհնազանդության ակցիաներին. «Հայտարարեք գործադուլ, Գագիկ Ծառուկյան, Վարդանյան եղբայրներ, Սամվել Ալեքսանյան, Սամվել Կարապետյան, ռուսական խոշոր ընկերություններ, դուք պետք է միանաք ցույցերին ձեր աշխատակիցների հետ: Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, եթե դուք հանկարծ խոչընդոտեք ձեր աշխատակիցների գործադուլին, այս ժողովրդով ձեր հիմնարկ ենք գալու: Հանկարծ մտքներովդ չանցնի ճնշել աշխատակիցներին»:

Безым7777нный.jpg (75 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ