
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ղարաբաղում տեղի ունեցած երկու միջադեպի առնչությամբ, որոնց արդյունքում վեց ռուս խաղաղապահ է զոհվել, մեկը վիրավորվել է։ Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Երկու փաստով էլ ԱՀ գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, որի քննությունը վստահվել է Գլխավոր դատախազության քննչական վարչությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։