News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Ո՞ւմ հետ եք քննարկել եւ ինչպես է ընտրվել Ազգային կոմիտեի 5 հոգին, արդյ՞ոք հանրության հետ համաձայնեցվել է: Այս հարցը այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ընդդիմության երթի ժամանակ լրագրողներն ուղեցին «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանին:

Նշենք, որ այսօր հանրհավաքում Վազգեն Մանուկյանը հրապարակեց Ազգային կոմիտեի կազմը՝ Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան եւ Վազգեն Մանուկյան:

Ի պատասխան Թեւանյանն ասաց. «Սկզբունքները հետեւյալն են՝ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ, Վազգեն Մանուկյանը որպես հսկայական ներդրում ունեցող գործիչ եւ նաեւ խորհրդանշանակ առումով ինքը եղել է Ղարաբաղ կոմիտեի համակարգողը, եւ մյուսը՝ հանրային շարժումների, հանրային քաղաքական գործընթացների մասնակցություն ցուցաբերած անձինք: Խոսքը «Հայաքվեի» մասին եւ «Մայր հայաստան» դաշինքի, որը վերջին Երեւանի ընտրություններում հանրային որոշակի աջակցություն է ստացել»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այն մարդիկ, որոնք հեղարշջման, բռնության կոչեր են անում, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվելու, Թեւանյանն ասաց. «Մենք բռնության կոչերով չենք անում, մենք խաղաղ, անցնցում իշխանափոխություն ենք իրականացնում»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ