
ՆԱՏՕ-ն կմնա միջուկային դաշինք, սակայն հանդես է գալիս սպառազինությունների վերահսկման և ուժերի հավասարակշռության օգտին և մտադիր է գործել այս ոլորտում՝ «Ռուսաստանի գործողություններին հայելային կերպով», - ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«ՆԱՏՕ-ն կմնա միջուկային դաշինք։ Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն հանդես է գալիս սպառազինությունների վերահսկման օգտին և միշտ աջակցել է վերահսկողության համաձայնագրերին… Մեզ անհրաժեշտ է ուժերի հավասարակշռություն․․․ Դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն գործի ռուսական գործողություններին հայելային կերպով», ասել է նա Միացյալ Նահանգներում կայացած համաժողովին։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն ապահովում է իր միջուկային անվտանգությունը՝ վարժանքներ անցկացնելով և անհրաժեշտ սարքավորումների ներդրմամբ։ Ստոլտենբերգը նաև նշել է, որ միջուկային զենքի վերահսկման ցանկացած ապագա համաձայնագիր պետք է ներառի Չինաստանը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ դաշինքը շարունակում է «զգոն» մնալ՝ ուշադիր հետևելով Ռուսաստանի գործողություններին նրա միջուկային ներուժի առնչությամբ, բայց «դեռևս չի տեսել Ռուսաստանի կողմից որևէ տագնապալի գործողություն, որը կպահանջի ՆԱՏՕ-ի կողմից ուժերի համախմբում»: