News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Meduza-ի տրամադրության տակ է հայտնվել մի ուղեցույց, որը սեպտեմբերի 19-ի երեկոյան նախագահի վարչակազմն ուղարկել է պետական ​​և Կրեմլին հավատարիմ լրատվամիջոցների աշխատակիցներին։ Դրանում Կրեմլը խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման մեջ մեղադրել Հայաստանին և արևմտյան երկրներին։ Շեշտը պետք է դրվի այն փաստի վրա, որ «Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ», և որպես այս թեզի հաստատում նախագահի վարչակազմը խորհուրդ է տալիս մեջբերել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի հոկտեմբերին արած հայտարարությունները։ Սակայն այն ժամանակ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղղակիորեն խոսել են  միայն իրենց երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման մասին։

Ուղեցույցում ասվում է.

Ամենայն հավանականությամբ, Հայաստանի վարչապետին այս հայտարարությանը դրդել են արևմտյան «գործընկերները», որոնք պետք է ամբողջությամբ կիսեն նրա հետ հետևանքների պատասխանատվությունը։ Հայաստանի ղեկավարության որոշումը, որն ինքն է արմատապես փոխել Ղարաբաղի կարգավիճակը, Ադրբեջանի համար գործելու ազդանշան դարձավ, այժմ Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ընկալում է որպես իր ներքին խնդիր։

Կրեմլը խորհուրդ է տալիս ռուս խաղաղապահների կարգավիճակը բնութագրել որպես «դիտորդական», ընդ որում կառավարամետ լրատվամիջոցների աշխատակիցները պետք է պատմեն «քաղաքացիներին տարհանելու» հարցում խաղաղապահների օգնության մասին։ Ուղեցույցը կազմողները  խորհուրդ են տալիս նաև նշել, որ մարդիկ «ապաստան» են գտնում ուղղափառ եկեղեցում, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի բազայի տարածքում։

Այս թեզերն արդեն հայտնվել են «Կոմսոմոլսկայա պրավդայի» նյութում։ Պարբերականը գրում է, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է, որ Ղարաբաղը Ադրբեջան է»։ «Հայ ժողովուրդը կցանկանար, որ Ղարաբաղում խաղաղություն լինի, իսկ Հայաստանում՝ բարգավաճում։ Երևանի իշխանությունը, դատելով իր քաղաքական քայլերից, երազում է ազատվել Ղարաբաղից՝ որպես ավելորդ բեռ և նավարկել դեպի Արևմուտք»,- պարզաբանում է ԿՊ-ն։ «Լենտա.ռուի» հոդվածում ասվում է, որ «ղարաբաղյան հիմնախնդիրն, ըստ էության, դառնում է Ադրբեջանի ներքին գործ»։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ