
Ամերիկյան Abrams տանկերը Ուկրաինա կհասնեն «առաջիկա օրերին և շաբաթներին», ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։
«Օպերատիվ անվտանգության նկատառումներից ելնելով` ես իրավունք չունեմ մանրամասնելու, թե կոնկրետ երբ այդ տանկերը կհասնեն այնտեղ: Կարող եմ միայն ասել, որ մենք ակնկալում ենք, որ դրանք Ուկրաինայում կլինեն առաջիկա օրերին և շաբաթներին»,- ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում։
Ռայդերը հավելել է, որ առաքումները կատարվում են «ժամանակացույցով»: ԱՄՆ-ը խոստացել է Ուկրաինային փոխանցել Abrams տանկերի գումարտակային լրակազմ՝ 31 միավոր։