
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով այցով գտնվում է ԱՄՆ-ում, հանդիպել է ԱՄՆ նախկին պետքարտուղար (1973-1977թթ.) Հենրի Քիսինջերի հետ։
«Այսօր ես հանդիպեցի մեր ժամանակի մեծագույն պետական գործիչներից մեկի՝ Հենրի Քիսինջերի հետ և ևս մեկ անգամ դասեր քաղեցի նրա տասնամյակների փորձից և եզակի իմաստնությունից: Շնորհակալություն, Հենրի»,- գրել է վարչապետը X սոցիալական ցանցի իր էջում։
Նեթանյահուն Նյու Յորքում հանդիպել է նաև Google-ի նախկին գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտի հետ, հայտնել են վարչապետի գրասենյակից։ Վերջինի տեղեկություններով՝ զրույցի ընթացքում քննարկվել են նորարարական զարգացման և աշխարհի վրա արհեստական բանականության ազդեցության հարցեր։ «Էրիկ Շմիդտը դրական է արձագանքել վարչապետի առաջարկին՝ միանալ արհեստական բանականության վերաբերյալ իր հետ խորհրդակցող ֆորումին», - ասել են գրասենյակում: