News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Մալթան խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական էսկալացիայի կապակցությամբ։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ հայտարարել է Մալթայի արտգործնախարար Յան Բորգը։

Նա հիշեցրել է, որ դա տեղի է ունեցել բառացիորեն մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ Անվտանգության խորհուրդը կոչ արեց ջանքեր գործադրել՝ ուղղված իրավիճակի ապաէսկալացմանը՝ կոչ անելով բոլոր կողմերին համագործակցել կառուցողական երկխոսության շրջանակում։

«Նման գործողությունները խոչընդոտ են խաղաղության ճանապարհին։

Մալթան դատապարտում է ցանկացած գործողություն, որը վտանգի տակ է դնում խաղաղ բնակիչների կյանքը։ Կոչ ենք անում պաշտպանել կանանց, երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերին։ Տեղի բնակչության տեղահանումը, ինչպես նաև ռազմական գործողությունների հետևանքով ավերածությունները, կորուստները և մարդկային զոհերը ողբալի են։

Կոչ ենք անում անհապաղ և անխոչընդոտ մարդասիրական օգնություն հասցնել կարիքավորներին»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ ագրեսիվ, վտանգավոր հռետորաբանությունը, ինչպես նաև ապատեղեկատվության տարածումը կհանգեցնի  միայն կողմերի միջև անվստահության։

«Ուստի մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում զերծ մնալ նման քարոզարշավներին մասնակցելուց։ Հրադադարի համաձայնագրից հետո Մալթան կոչ է անում անհապաղ և ամբողջական դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել դա։ Մենք հաստատակամ ենք մեր համոզմունքում, որ քաղաքացիական անձանց իրավունքների և բարեկեցության անվտանգության ապահովումը պետք է մնա բացարձակ առաջնահերթություն։

Մալթան կոչ է անում համապատասխան կողմերին ձեռնպահ մնալ բռնությունից և կոչ է անում նրանց վերադառնալ երկխոսության և դիվանագիտության՝ այս իրավիճակի խաղաղ լուծում ապահովելու համար։

Մենք խրախուսում ենք բոլոր կողմերին իրենց ջանքերը կենտրոնացնել կառուցողական և դրական քննարկումների վրա։

Մենք լիովին աջակցում ենք Եվրամիության դերին բոլոր մակարդակներում երկխոսության խթանման գործում:

Մենք աջակցում ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք ևս մեկ անգամ խստորեն խրախուսում ենք երկու կողմերին ներգրավվել ներառական երկխոսության և բանակցությունների՝ կրկին կայուն խաղաղության հասնելու համար։

Երկու կողմերի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է պաշտպանի տարածաշրջանի բոլոր մարդկանց անվտանգության իրավունքները»,- ընդգծել է Բորգը։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ