
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, հիմնական թեման անվտանգությունն ու հումանիտար իրավիճակն է, քննարկում ենք հումանիտար հարցերի հասցեագրման բոլոր տարբերակները, այսինքն ինչպես կարող ենք օգնել Ստեփանակերտին եւ տեղում հարցերը լուծել: Այս մասին հանրային ՀԸ-ն տված հարցազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Քննարկել ենք բոլոր այն հարցերը, որոնք գոյություն ունեն, ինչպես նաեւ ներքաղաքական ստեղծված իրավիճակը, որովհետեւ ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը Հայաստանում որոշ ուժեր, որոշ արտաքին ուժերի աջակցությամբ փորձում են Հայաստանում անկայունություն ստեղծեն»,-ասել է նա:
Արմեն Գրիգորյանը ընդգծում է, որ Հայաստանը պատրաստ է լուծել արցախցիների խնդիրները, եթե նրանք լքեն Արցախը, սակայն այլ սցենարներ նույնպես քննարկվում են, այսինքն տեղում հարցերը լուծել, եթե արցախցիները մնում են իրենց բնակավայրերում:
«Այնտեղ ստեղծված իրավիճակը փորձում են օգտագործել Հայաստանում իրավիճակ փոխելու համար եւ նաեւ քննարկումներում փորձում են այնպիսի մի իրավիճակ ստեղծել, որ բարձր մակարդակում այս հարցերը պատշաճ չեն քննարկվում: Ես մի քանի փաստ նշեմ, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի ընտանիքն այնտեղ է ապրում, նրա հայրն այնտեղ է, իմ մայրն էլ Արցախում է ապրում, այս 9 ամիսների ընթացքում այնտեղ է եղել, իմ քույրերն ու եղբայրներն այնտեղ են եւ այստեղ հարցրերը բազմաշերտ են, կան անձնական եւ քաղաքական հարցր: բոլոր հարցերը քննարկվում են, բոլոր հարցերին պատշաճ պատասխան է տրվում»,-ասաց նա:
Գրիգորյանը ասում է, որ ԼՂ-ում տեղի ունեցած ռազմական ագրեսիայի նպատակն այն է, որ Հայաստանը ներքաշեն պատերազմի մեջ եւ տարածաշրջանում անկայունություն ստեղծի:
«ՀՀ իշխանությունը երկար քննարկել է սա. Հայաստանին փորձում էին ներքաշել տարածաշրջանային ավելի լայն ճգնաժամի մեջ, եւ քանի որ այս սցենարը չի ստացվել, հիմա արդեն փողոցով են փորձում նպատակին հասնեն, Հայաստանում փորձում են իշխանափոխություն կատարեն, որովհետեւ ըստ որոշ երկրների այս իշխանությունը չի համապատխանում իրենց նպատակներին, իսկ նպատակն այն է, որ ՀՀ-ն սուվերենություն եւ անկախություն չունենա»: