
Լավ զրույց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բարբոքի հետ՝ սեպտեմբերի 19-ին սանձազերծված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի և ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստից առաջ։ Այս մասին X-ում գրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ միջազգային միջամտությունը և մարդասիրական հասանելիությունը կենսական նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղում վայրագությունները կանխելու համար»։