News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Մեր դաշնակից Ռուսաստանը 2020-2022 թվականներին հնարավորություն ունեցել է մեզ օգնելու, բայց չի օգնել: Այս  մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  ասել է  ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նշել է, որ 2016 թ, ապրիլյան քառօրյայից հետո Հայաստանը քաշվում է խորը կոնֆլիկների մեջ, անվտանգային մարտահրավեր են ստեղծվում.

«Որպեսզի այդ անվտանգային մարտահրավերը Հայաստանին ստիպի սուվերենությունից հրաժարվելու։ Հայաստանում 2-3 տարի հիմնական թեզը ո՞րն է, այն, որ Հայաստանն իբրև չի կարողանում իր անվտանգությունն ապահովվի, դրա համար Հայաստանն անկախություն չպետք է ունենա, պետք է միության մաս լինի։ Դա է ամբողջ միտքը»,- ասաց Գրիգորյանը։

Նա ասաց, թե ՀՀ-ն հայաստանակենտրոն է և արտաքին քաղաքականություն չի փոխել.

«Մենք նաև համագործակցում ենք Հնդկաստանի հետ։ Գիտեք, թե ինչպիսի անվտանգային լուրջ համագործակցություն ունենք, հիմա Արևմո՞ւտք ենք գնում, թե՞ Հնդկաստան։ Մենք գնում ենք մեր սուվերենությունը բարձրացնելու ճանապարհով։

2021 թ հունվար -փետրվարից Հայաստանը համագործակցում է Ռուսաստանի հետ, որպեսզի մեր պաշտպանության նախարարությունները սերտ համագործակցությամբ բարեփոխեն մեր բանակը։ Դրանից հետո մայիսին և նոյեմբերին եղան Ադրբեջանի հարձակումները և Ռուսաստանը կարծես հրաժարվեց դրանից։ Մեր փորձն էլ ցույց տվեց, որ կա այլ ճանապարհ, դա ՀՀ Զինված ուժերի բարեփոխումն է, որն ինտենսիվ առաջ է շարժվում, մենք հնարավորություն ունենք մեր բանակն ուժեղացնելու՝ գտնելով այլ գործընկներ, ինչպիսին Հնդկաստանն է, որը շատ պատրաստակամ է Հայաստանին օգնելու» , - ասաց Գրիգորյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ