News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մեզ է նայում, և Միացյալ Նահանգները 2020 թվականից ի վեր ավելի քան 24 միլիոն դոլարի մարդասիրական և զարգացման նպատակով օգնություն է տրամադրել՝ այս ճգնաժամին ինչ-որ կերպ արձագանքելու համար։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։

«Տրամադրվում են պարենային անվտանգություն, ջրամատակարարում, առողջապահություն, երեխաների պաշտպանություն, հոգեբանական, հոգեսոցիալական աջակցություն, սակայն այս ճգնաժամին վերջ դնելու միակ միջոցը բռնությունը դադարեցնելն է և կայուն խաղաղության ապահովումը։

Քանի որ տեղերում ջանքեր են գործադրվում իրավիճակը ապաէսկալացնելու համար, մենք միջազգային առաքելության միջոցով պետք է երաշխիքներ տանք Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որ նրանց իրավունքները կապահովվեն հենց Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համապատասխան։

Մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակով, որպեսզի հասնենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մշտական ​​լուծմանը»,- նշել է դիվանագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ