News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Միացյալ թագավորությանը մտահոգում են այն լուրջ ճնշումները, որոնք կրում են Լեռնային Ղարաբաղի բնակիչները, տեղում մարդասիրական կարիքն ահռելի է և շարունակում է մեծանալ, այս մասին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ ժամանակ հայտարարեց Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային Ասիայի և Միավորված ազգերի կազմակերպության հարցերով պետնախարար լորդ Թարիք Ահմադը։

Նա նշեց, որ օրեր առաջ շատ մի փոքր առաջընթացի ականատես եղան, երբ մարդասիրական բեռներ տեղափոխող մի քանի բեռնատար մեքենա մտավ Լեռնային Ղարաբաղ, սակայն այս առաջընթացն ընդհատվեց, երբ Ադրբեջանը հայտարարեց, որ ռազմական գործողություն է սկսում։

«Մեր գործընկերներից շատերի հետ միասին Միացյալ Թագավորությունն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ուժի գործադրումը, ձեռնպահ մնալ իրավիճակը սրող հետագա գործողություններից և, որ կարևոր է, վերադառնալ երկխոսության։ Մենք լիովին հասկանում ենք ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խնդիրները, սակայն ռազմական ուժը չի կարող օգտագործվել համայնքների առկա լարվածությունը հաղթահարելու համար։ Անմիջական երկխոսությունն է միակ ճանապարհը՝ գտնելու իրական, մնայուն խաղաղություն, իրական մնայուն լուծումներ։ Ուստի հիմա շատ կարևոր է վերսկսել բանակցությունները Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ՝ ունենալով արժանահավատ ծրագիր՝ ապահովելու տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքներին ու անվտանգությունը և նրանց խաղաղության պայմաններում ապրելու հնարավորություն ընձեռելով»,- ասաց նա։

Լորդ Թարիք Ահմադը նշեց, որ բռնության հետագա գործադրումը միայն կթուլացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև այն նախնական փխրուն առաջընթացը խաղաղության կայուն համաձայնություն ձեռք բերելու ուղղությամբ, որի հիմքում պետք է ընկած լինեն երկու պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Անխոս, դա ողջ Հարավային Կովկասի շահերից է բխում։ Միացյալ Թագավորությունը ողջունում է երեկ հայտարարված հրադադարը, ուստի կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել այդ հրադադարը, վերջ տալ բռնության և հրատապ բաց երկխոսություն ծավալել տարածաշրջանի ժողովրդի համար ապահով, անվտանգ ապագա կառուցելու համար։ Միացյալ Թագավորությունը հավաստիացնում է, որ պատրաստ է աջակցել այդ կարևոր գործընթացին ամեն կերպ»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ