
Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է առաջատար դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Եվ ինչպես ոչ ոք շահագրգռված է տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակի շուտափույթ հանգուցալուծմամբ։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության կտրուկ սրացում է տեղ գտել։ Հումանիտար իրավիճակը վատթարացել է։ Փախստականների թվի կտրուկ աճի ռիսկեր կան։ Մարտերի ընթացքում կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։ Ցավոք, ռուս խաղաղապահները հերթական անգամ հարվածն իրենց վրա վերցրեցին պարտականությունները կատարելիս։ Գնդակոծության հետեւանքով նրանց շրջանում կան զոհեր։
Մենք ի գիտություն ենք ընդունել ադրբեջանական կողմի պատրաստակամությունը՝ անհապաղ իրականացնել այս ողբերգության մանրակրկիտ հետաքննություն և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Չնայած ստեղծված բարդ իրավիճակին, ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է բարեխղճորեն կատարել իր առջեւ դրված խնդիրները և անել հնարավորը խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։
Ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր ռուսական զորամիավորման հրամանատարությունը, շփվելով Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հետ, ակտիվ ջանքեր է գործադրում արյունահեղությունն ու ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու, ինչպես նաև խաղաղ բնակիչների համար ապահովելու մարդասիրական իրավունքի պահպանումը։
Ամենավտանգավոր շրջաններից տարհանվել է մոտ հինգ հազար խաղաղ բնակիչ, որոնցից հազարից ավելին երեխաներ են։ Մարդիկ պաշտպանություն են ստացել մեր խաղաղապահների ճամբարում, որտեղ պատսպարվել են հրետանու և ականանետների կրակից։ Տուժածներին ցուցաբերվում է բուժօգնություն։ Ապահովվում են ժամանակավոր բնակության վայրեր՝ տաք կերակուրով։ ՌԽԱ-ի ակտիվ միջնորդությամբ սեպտեմբերի 20-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել ժամը 13.00-ից ամբողջությամբ դադարեցնել ռազմական գործողությունները և սեպտեմբերի 21-ին սկսել բանակցություններ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանությունների միջև։ Այսօր դրանք տեղի են ունենում Եվլախ քաղաքում՝ ռուս խաղաղապահների մասնակցությամբ ու համակարգմամբ։
Բացարձակ առաջնահերթությունը ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու և իրավիճակը քաղաքական ու դիվանագիտական դաշտ վերադարձնելու անհրաժեշտությունն է»,- ասել է նա։
Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Զրույցների ընթացքում հույս է հայտնվել, որ հետագայում իրավիճակը կզարգանա ապաէսկալացիայի և կայունացման ուղղությամբ՝ ելնելով այն հանգամանքից, որ հայ-ադրբեջանական հաշտեցումը պետք է ուղեկցվի անվտանգության հուսալի և հստակ երաշխիքներով և Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները պահպանե;ով՝ համընդհանուր ճանաչված միջազգային սկզբունքների հիման վրա»,- ասել է նա։