
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն (Միրոսլավ Յենչ՝ խմբ.) ընդգծել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ կողմերին երեկ հաջողվել է հասնել զինադադարի։ Մենք հետևում ենք այս իրավիճակին և հուսով ենք, որ այս զինադադարը կպահպանվի, և իրավիճակը աստիճանաբար կվերադառնա բնականոն հուն և կայունություն կապահովվի։ Համաշխարհային կազմակերպությունում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանն այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիայի թեմայով։
«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ։ Նրանք մշտապես կատարել և շարունակում են կատարել իրենց գործառույթները դժվարին հանգամանքներում, ուստի նրանց անվտանգությունը պետք է երաշխավորված լինի։ Հայաստանն ու Ադրբեջանը հարեւաններ են և ոչ մի տեղ չեն հեռանա, ուստի անհրաժեշտ է երկխոսություն վարել։ Սա բխում է ոչ միայն նշված երկու երկրների, այլեւ տարածաշրջանային ու միջազգային կայունության շահերից։
Չինաստանը մշտապես հանդես է եկել հանուն այն բանի․որ երկու կողմերը հանդարտություն պահպանեն և խուսափեն էսկալացիայից և խաղաղ բնակչության շրջանում զոհերից, ինչպես նաև տարածաշրջանում հումանիտար իրավիճակի վատթարացումից: Մենք աջակցում ենք երկու երկրներին երկխոսության և բանակցությունների միջոցով վստահության ամրապնդման միջոցառումները շարունակելու հարցում: Նրանց միջև առկա վեճը անհրաժեշտ է լուծել միջազգային հարաբերությունների նորմերով և սկզբունքներով։ Մենք կանենք մեզանից կախված ամեն ինչ և կառուցողական դեր կխաղանք այս գործընթացում»,- ընդգծել է դիվանագետը։