News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին մեծամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ օգտագործելով նաեւ արգելված կասետային զինատեսակներ։ Այս մասին սեպտեմբերի 21–ին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Շնորհակալություն հայտնելով Անվտանգության խորհրդին Լեռնային Ղարաբաղում անվտանգության եւ մարդասիրական վիճակի հարցով հրատապ նիստ անցկացնելու համար՝ Միրզոյանը շեշտեց, որ Ղարաբաղում այդ վիճակը ստեղծվել է Ադրբեջանի՝ առանց սադրանքի լավ պլանավորած ռազմական հարձակման պատճառով։ 

«Մինչ միջազգային հանրությունը այստեղ հավաքված փնտրում է աշխարհում խաղաղության եւ անվտանգության պահպանման ուղիներ, մինչ բոլորս խոսում ենք ուժի կիրառումը դատապարտելու հրամայականի մասին՝ կանխելու համար մարդկանց ձեռքով մարդկային զոհերի հանգամանքը, սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը հերթական մեծամասշտաբ հարձակումը նախաձեռնեց ԼՂ–ի  դեմ՝ կոպտորեն խախտելով Նոյեմբերի 9–ի համաձայնության դրույթներն ու միջազգային նորմերը։

Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը, քաղաքները, մյուս բնակավայրերը ինտենսիվ եւ առանց տարբերազատման ռմբակոծվում էին հրթիռներով, ծանր հրետանիով, մարտական անօդաչուներով եւ ավիացիայով, այդ թվում՝ արգելված կասետային զինատեսակներով։ Հարձակման ինտենսիվությունից ու դաժանությունից պարզ է դառնում, որ մտադրությունը ԼՂ բնակչության էթնիկ զտումը վերջնակացնելն է»,– ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացիական եւ կրիտիկական ենթակառուցվածքների թիրախավորման պատճառով բնակչությունը կտրված է իրարից եւ չի կարողանում իրական ժամանակում ներկայացնել տեղում իրավիճակը։ Ադրբեջանական զորքերը վերահսկում են ԼՂ հիմանական ճանապարհները, որի պատճառով հնարավոր չէ այցելել եւ տվյալներ ստանալ տեղում իրավիճակի մասին։ Այս պահի դրությամբ հաստատված զոհերի թիվը ավելի քան 200 է, վիրավորների թիվը՝ 400, այդ թվում՝ քաղաքացիակն բնակչության, կանանց եւ երեխաների շրջանում։ «Այսօր Ադրբեջանի արտգործնախարարությունը նույնպես այդ փաստը ընդունեց»։

Նրա խոսքով՝ ավելի քան 10,000 մարդ հարկադրաբար տեղահանվել է. «Նրանք այժմ բացօթյա պայմաններում են, առանց սննդի եւ գոյատեւման պայմանների։ Հազարավոր ընտանիքների անդամներ են իրարից բաժանված։ Մոտ 20,000 մարդ տեղահանվել էր 2020 թվականի պատերազմի հետեւանքով։ Մարդիկ շարունակում են սովամահ լինել 10–ամսյա շրջափակման պատճառով։ Առողջապահության համակարգը պարալիզացված է։ Լեռնային Ղարաբաղից ստացվող կադրերը իսկապես ցնցող են։ Մայրերը հուսահատ փորձում են գտնել իրենց կորած երեխաներին։ Կանայք արտասվում են՝ վախենալով, որ Ադրբեջանը կբանտարկի իրենց ամուսիններին։ Այս ամենը, դժվար է հավատալ, որ տեղի է ունենում ոչ թե 100 տարի առաջ, այլ այսօր՝ միջազգային հանրության աչքի առաջ 21–րդ դարում։ Դրսերում եւ ապաստարաններում հայտնված երեխաները շարունակում են լաց լինել ու ծնողներին խնդրել, որ իրենց տուն տանեն՝ հրաժարվելով ընդունել, որ իրենք այլեւս տուն չունեն»։

Միրզոյանը պատմել է, որ  ռմբակոծության ժամանակ ԼՂ բնակավայրերից մեկում անհայտ կորել էր 8–ամյա մի տղա։ Նրա 10–ամյա եղբայրը սպանվել է, եւ անգամ հնարավոր չի եղել նրա մարմինը դուրս բերել գյուղից, մյուս եղբայրը վիրավոր է. «Սրանք բազմաթիվ դեպքերից միայն մի քանիսն են։ Ադրբեջանի աչքերում այս երեխաները ահաբեկիչներ են, եւ Ադրբեջանի գործողություններն ուղղված են եղել այս երեխաների, նրանց մայրերի, տատիկ–պապիկների դեմ։ Ադրբեջանական սոցցանցերը հեղեղված են կոչերով՝ գտնել անհետ կորած երեխաներին ու կանանց, բռնաբարել նրանց, մասնատել եւ կերակրել շներին։ Ադրբեջանցի սոցցանցերի օգտատերերը տարածում են Լեռնային Ղարաբաղի կանանց պրոֆիլները սոցցանցերում եւ խաղադրույքներ կատարում, թե ում են բաժին հասնելու այդ կանայք, որպեսզի բռնաբարեն, երբ նրանք հայտնվեն Ադրբեջանի վերահսկողության ներքո»։

Միրզոյանը նշեց, որ այն, ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղում, կանխատեսելի էր։

«Մենք ահազանգում էինք երկար ժամանակ։ Միջազգային հանրությունը հրաժարվել է բավարար լրջությամբ այս ամենին վերաբերվել։ Սա 10 ամիս շարունակվող շրջափակման, մարդկանց սովի մատնելու շարունակությունն էր։ Միամտություն կլիներ կարծել, որ այս ամենը նախապես պլանավորված չի եղել։ Երբ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, եւ մենք Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրեցինք 2022–ի դեկտեմբերին, այս խորհուրդը համարժեք չարձագանքեց։ Երբ Արդարադատության միջազգային դատարանը իրավական պարտադիր ուժ ունեցող երկու որոշում կայացրեց, եւ Ադրբեջանը դրանք չհարգեց, այս խորհուրդը համարժեք արձագանք չցուցաբերեց։ Երբ Ադրբեջանը ապօրինի անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում, ապա սկսեց մարդկանց առեւանգել, այդ թվում նրանց, ովքեր միջազգային մարդասիրական իրավունքի ներքո են, միջազգային հանրությունը չձեռնարկեց համարժեք միջոցներ»,– ասաց Արարատ Միրզոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ