News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Կիևին սպառազինության մատակարարումը դադարեցնելու մասին Վարշավայի հայտարարությունները Վաշինգտոնում անհանգստություն են առաջացրել․ ԱՄՆ-ը մտադիր է խորհրդակցություն անցկացնել Լեհաստանի հետ։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում ասել է ազգային անվտանգության հարցերով  ԱՄՆ նախագահի օգնական Ջեյք Սալիվանը։

«Երբ այսօր կարդացի վերնագրերը, իհարկե, մտահոգվեցի և հարցեր առաջացան իմ մեջ: Բայց, ինչպես հետագայում տեսա, Լեհաստանի կառավարության ներկայացուցիչը պարզաբանեց, որ իրականում Լեհաստանի արտադրած սարքավորումների, այդ թվում՝ հաուբիցների տրամադրումը շարունակվում է, և որ Լեհաստանը. շարունակում է աջակցել Ուկրաինային»,- ասել է նա։ «Մենք կշարունակենք խորհրդակցել նրանց հետ, որպեսզի լիովին հասկանանք, թե ինչպիսին է Լեհաստանի դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ: Բայց ես հավատում եմ, որ Լեհաստանը կշարունակի աջակցել Ուկրաինային», - հավելել է Սալիվանը:

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին այս շաբաթ ասել է, որ Վարշավան այլևս Կիևին զենք չի մատակարարում։ Նա աել է, որ իր երկիրն այժմ ժամանակակից զենքեր է ձեռք բերում իր բանակի համար և արդեն մեծ պատվերներ է կատարել։ Ավելի ուշ Մորավեցկիի խոսքերը բացատրել է Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պետր Մյուլլերը՝ նշելով, որ հանրապետության իշխանությունները Ուկրաինային են փոխանցում միայն այն զենքերը, որոնց մատակարարման մասին ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, ելույթ ունենալով TVN24-ի եթերում, պարզաբանել է, որ երկրի իշխանությունները մտադիր չեն Ուկրաինային ժամանակակից զենք փոխանցել, որը նրանք գնում են իրենց բանակի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմագերիների փոխանակումները շարունակվում են. Զելենսկի
Նրա խոսքով՝ Ուկրաինան լրացնում է փոխանակման ֆոնդը, իսկ գերիների փոխանակումները շարունակվում են...
Գերմանիայի կանցլերը Ուկրաինային հետագա աջակցություն է խոստացել
Նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին․․․
Ուկրաինան կտրուկ կավելացնի զենքի ու զինամթերքի արտադրությունը
Հիմնական ուշադրությունը կհատկացվի ՀՕՊ համակարգերի արտադրությանը
Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինան կես տարում մարտի դաշտում ավելի քան 125 հազ․ մարդ է կորցրել
Ռուսաստանցի զինվորականները կշարունակեն ակտիվ պաշտպանություն իրականացնել
Զելենսկի. Ես պատրաստ եմ ընտրություններ անցկացնել, բայց ուկրաինացիների մեծ մասը դեմ է դրան
Նախագահը նշել է, որ ճնշում չի զգում իր դաշնակիցների կողմից
Ուկրաինայում կարգավորման համար տանգո է պետք, իսկ Արևմուտքը բրեյքդանս է պարում. Լավրով
Նա նշել է, որ Ռուսաստանը մինչև այժմ Կիևից և «իր տերերից» քաղաքական գործընթացին անցնելու պատրաստակամության մասին ազդանշաններ չի տեսնում...
Ամենաշատ