News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զվարճացրել է Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆի խնդրանքը՝ ֆինանսավորել բարձր տեխնոլոգիաների ոլորտում բանկի ուսումնական նախագիծը։ Երկրի ղեկավարը հարցրել է, թե ինչ ֆինանսական աջակցություն է պահանջվում դպրոցների կառուցման համար, Գրեֆը պատասխանել է, որ «տարեկան մեկ միլիարդը հիանալի կլիներ»։

«Գերման Օսկարովիչը ամաչում է ասել, որ դաշնությունից միլիարդ է խնդրում։ Այդքան հարուստ, բայց ինքն է միլիարդ խնդրում»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գերման Գրեֆը Պուտինին բացատրել է, որ կազմակերպությունը մեծ գումարներ է ներդրել նախագծում։ Սրան ՌԴ ղեկավարը պատասխանել է, որ դաշնային բյուջեից հավելյալ միլիարդը իսկապես չի խանգարի, և խոստացել է միջոցներ հատկացնել։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ