News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է կատարի իր պարտականությունները պաղեստինցի ժողովրդի հանդեպ, որը շարունակում է տառապել Իսրայելի օկուպացիայի տակ և չի կարող իրականացնել ինքնորոշման իր օրինական իրավունքը: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի ամբիոնից հայտարարել է Պաղեստին պետության նախագահ Մահմուդ Աբասը։

«Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը պաշտպանի պաղեստինցիներին և օգնի նրանց ազատվել օկուպացիայից»,- ասել է նա։ «Իրավիճակը, որում գտնվում է մեր ժողովուրդը ավելի քան 75 տարի, արդեն անտանելի է, ուստի ես կոչ եմ անում Անվտանգության խորհրդին խաղաղության համաժողով անցկացնել Մերձավոր Արևելքի վերաբերյալ՝ բոլոր կողմերի մասնակցությամբ, որոնք շահագրգռված են կարգավորել Պաղեստինի հարցը»:

Աբասը Իսրայելին պատասխանատու է համարել  բանակցային գործընթացի խափանման համար, որը ներառում էր երկու պետությունների համակեցության խնդրի լուծումը: Նա Իսրայելի կառավարությանը մեղադրել է օկուպացված տարածքների բնակիչների նկատմամբ ռասիստական ​​վերաբերմունքի մեջ։ «Երբ ես այստեղ կանգնած եմ ձեր առջև, օկուպացիոն ուժերը և հրեա վերաբնակները շարունակում են հարձակվել մեր ժողովրդի վրա, վախեցնել խաղաղ բնակիչներին, քանդել տները և գրավել ունեցվածքը», - ընդգծել է նախագահը:- «Օկուպանտների գնդակներից ամեն օր մարդիկ են մահանում».

Աբասի խոսքով՝ Իսրայելը «մարտահրավեր է նետում միջազգային օրինականությանը և ձգտում է փոխել պատմական, աշխարհագրական և ժողովրդագրական իրողությունը»։ «Օսլոյի խաղաղության համաձայնագրերից 30 տարի անց, որից Իսրայելն ամբողջությամբ հրաժարվեց, մենք դեռ հույս ունենք, որ ՄԱԿ-ը կկարողանա իրականացնել իր բանաձևերը, որոնք պահանջում են դադարեցնել իսրայելական օկուպացիան և անկախ, ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծել՝ Արևելյան Երուսաղեմ  մայրաքաղաքով եւ1967 թվականի հունիսի 4-ի դրությամբ սահմաններով»,- ասել է նախագահը։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հռոմի պապի առողջական վիճակը լավանում է, բայց նա կիրակնօրյա ուղերձը կկարդա փակ սենյակից
86-ամյա հովվապետը ջերմություն չունի եւ շարունակում է հակաբիոտիկներ ընդունել...
Հայաստանի ու Կիպրոսի նախագահները անդրադարձել են ՀՀ-ԵՄ բազմաբնույթ համագործակցությանը
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ բազմաբնույթ…
«Ռոսատոմը» եւ ԱԷՄԳ-ն պայմանավորվել են 2024թ. Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ խորհրդակցությունների մասին
Լիխաչովը հանդիպել է Գրոսիի հետ...
Հայաստանի և Եգիպտոսի նախագահները Դուբայում հանդիպում են ունեցել
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի շրջակա միջավայրի…
Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել Չարլզ 3-րդի, Անտոնիո Գուտերեշի, մի շարք այլ երկրների ղեկավարների հետ
Զրույցների ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է երկկողմ...
Հայաստանի ատոմակայանը շատ կարևոր նշանակություն ունի երկրի էներգետիկ ոլորտի համար․ ՀՀ նախագահ
Այն ապահովում է Հայաստանի էներգետիկ հզորության 25-30 տոկոսը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ