News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Շվեյցարիան խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից օրեր առաջ սկսած ռազմական գործողության առնչությամբ։ Այս զարգացումը ավելի է ծանրացնում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դրությունը, որն արդեն իսկ շատ ծանր հումանիտար դրության մեջ է։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում հայտարարեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Պասկալ Բեռիսվիլը։

«Շվեյցարիան ի գիտություն է ընդունում երեկ ընդունված հրադադարի մասին հաղորդագրությունները և կոչ է անում երկարաժամկետ դադարեցնել մարտական գործողությունները, հակամարտությունների լուծման համար ուժի գործադրումն անընդունելի է»,- նշեց նա:

Բեռիսվիլն ընդգծեց` թեպետ կարծես թե մարտական գործողությունները դադարել են, իրավիճակը դեռ փխրուն է։ Միաժամանակ պարզ չէ, թե ինչպես են կատարվելու պարտավորությունները, ուստի միջազգային իրավունքով նախատեսված պարտավորությունները պետք է պետք է  պարբերաբար ընդգծվեն, միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքների նորմերը, մասնավորապես` փոքրամասնությունների իրավունքները պետք է հարգվեն առանց նախապայմանների:

«Ցավում ենք` քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին լուրերի առթիվ․ քաղաքացիական բնակչության, վիրավորների և հիվանդանոցների պաշտպանությունը առաջնային նշանակություն ունեն։ Կրկնում ենք, որ մարդասիրական դերակատարները, այդ թվում` ԿՄԽԿ-ն, պետք է կարողանան շարունակել իրենց առաքելությունների անկողմնակալ  և ակտիվ կատարումը։ Անհրաժեշտ է չխոչընդոտել կարիքի մեջ գտնվող բնակչությանը հումանիտար օգնության մատակարարումը և կարիքի մեջ գտնվող բնակչությանը արագ և անխոչընդոտ ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը:

Չնայած մարդասիրական ավտոշարասյուների շուրջ ուրախալի լուրերի ստացմանը՝ հասանելիությունը մշտապես պետք է պահպանվի։ Կողմերին կոչ ենք անում շարունակել կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև արդարադատության միջազգային դատարանի որոշումները։

«Վերջին մի քանի օրերին շատերս ՄԱԿ-ում կրկին հաստատեցինք հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին, սակայն մենք չպետք է միայն խոսենք այդ հավատարմության մասին, այլև փորձենք միասնության հասնել կոնկրետ քայլերի հարցում՝ միջազգային իրավունքի նորմերը և վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու նպատակով: ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը պետք է  բանակցային սեղանի շուրջ շարունակական երկխոսության արդյունք լինի: Խաղաղությունը պետք է ապահովել հարգելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության սկզբունքների հիման վրա։ Բոլորը, այդ թվում` տարածաշրջանի ազդեցիկ դերակատարները, պարտավոր են պաշտպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և քաղաքական լուծումներ առաջ քաշել: Շվեյցարիան վճռական է հասնել այդ նպատակին և պատրաստ է աջակցել կողմերին, եթե վերջիններս ցանկանան»,- ասաց նա:

Բեռիսվիլը հիշեցրեց Գլխավոր քարտուղարի կոչը` «եկեք չհրաժարվենք դիվանագիտությունից այս կարևոր ժամանակաշրջանում», ընդգծեց` խիստ կարևոր է, որ Ադրբեջանը և Հայաստանը վերսկսեն խաղաղության գործընթացը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ