News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Էկվադորն ի գիտություն է ընդունում իրավիճակի վերաբերյալ ՀՀ-ի և Ադրբեջանի նամակները, որոնք ուղարկվել են ԱԽ-ին վերջերս: Այս մասին ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստի ելույթի ժամանակ ասաց Էկվադորի ներկայացուցիչ Էրնան Պերեզ Լուսը:

«Սեպտեմբերի 19-ի գործողությունները պետք է դատապարտվեն: Դրանց հետևանքով տասնյակ քաղաքացիական անձինք են զոհվել, հազարավոր մարդիկ հարկադրված են եղել լքել իրենց տները: Չի կարող արդարացվել միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային իրավունքի խախտմամբ ռազմական ուժի կիրառումը:  Այս գործողությունները հակասում են ժամանակավոր այն միջոցներին, որոնք Արդարադատության միջազգային դատարանը սահմանել է 2021թ. դեկտեմբերի 7-ին: Վերջերս հայտարարված հրադադարը պետք է ամբողջովին պահպանել տեղում: Այն պետք է ծառայի լարվածությունը թոթափելու միջոց՝ նպատակ ունենալով ապահովել անհրաժեշտ պայմաններ և երաշխիքներ՝ տարածաշրջանի բնակիչների անվտանգության և իրավունքների երաշխիքների համար:

Նախկինում իմ պատվիրակությունը խորհրդի ուշադրությունը հրավիրել է այն խնդրին,որը կապված է Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության հետ: Մենք հիշեցնում ենք մարդասիրական ծանր վիճակը և դրա հետևանքները՝ տարածաշրջանի անվտանգության համար: Նախկինի պես հույժ կարևոր է ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունն առանց խոչընդոտների, որպեսզի քաղաքացիական բնակչության համար իրավիճակը չվատթարանա:

Էկվադորը կողմերին կոչ է անում վերադառնալ երկխոսության և բանակցությունների և դա անել անշրջելիորեն, եւ դա անել բոլոր հարթակներում, բոլոր նախաձեռնություններով և գործիքներով, որոնք հնարավոր կդարձնեն խաղաղ լուծումը՝ միջազգային իրավունքի նորմերի հարգմամբ և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն:

Ցանկացած համաձայնություն պետք է ապահովի անհրաժեշտ երաշխիքներ այս տարածաշրջանում ապրող անձանց համար՝ լիովին հարգելով մարդու իրավունքները: Էկվադորը խորհրդին կոչ է անում ապահովել երկխոսության գործընթացի արդյունքում դիվանագիտական լուծման կայացումը կողմերի միջև»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ