
Ճապոնիան խոր մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացման կապակցությամբ: Այս մասին ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ճապոնիայի ներկայացուցիչ Յուկիա Համամոտոն և նշել, որ մարտական գործողությունների մեկնարկից հետո Ադրբեջանին կոչ է արել անմիջապես դադարեցնել դրանք:
Նա նշել է, որ իրավիճակի ցանկացած միակողմանի փոփոխություն անընդունելի է:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է շարունակի զբաղվել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով: Պետք է ապահովվի մարդկանց անվտանգությունը և միջազգային կազմակերպությունների մարդասիրական հասանելիությունը: Տոկիոն բոլոր կողմերին կոչ է անում խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով»,- նշել է նա: