
Նիդեռլանդները միանում է ԵՄ-ին՝ դատապարտելով Ադրբեջանի «ռազմական գործողությունը» Լեռնային Ղարաբաղում և դրա հետևանքով մարդկային կորուստները։ Այս մասին իր X միկրոբլոգում գրել է Նիդեռլանդների արտգործնախարար Հանկե Բրուինս Սլոթը` նշելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։
«Նիդեռլանդները միանում է ԵՄ-ին՝ դատապարտելով Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և դրա հետևանքով մարդկային կորուստները։ Մենք կոչ ենք անում արդար վերաբերմունք ցուցաբերել ղարաբաղցի հայերի նկատմամբ՝ երաշխավորելով նրանց իրավունքները և անվտանգությունը։ ԵՄ մյուս անդամների հետ միասին կոչ ենք անում Բաքվին անհապաղ և անխոչընդոտ մարդասիրական հասանելիություն ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»: