News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Ուկրաինան կշարունակի իր հակահարձակումը աշնանը և ձմռանը, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի կանգ չառնենք աշնանային և ձմռան դժվար օրերին՝ չնայած եղանակին», - ասել է Զելենսկին ամերիկյան լրատվամիջոցների խմբագիրներին Կապիտոլիումի բլրի և Սպիտակ տանը հանդիպումներից հետո, հայտնում է Bloomberg-ը։

Նրա խոսքով, ուկրաինական ուժերը «կապաօկուպացնեն ևս երկու քաղաք», այդ թվում՝ Բախմուտը։ Զելենսկին վստահեցրել է, որ Ուկրաինան քաղել է անցյալ տարվա դասը, երբ մի քանի ամսով դադարեցրեց հարձակողական գործողությունների մեծ մասը՝ տարածքների մեծ հատվածները հետ գրավելուց հետո։ Ռուսաստանն օգտագործեց ընդմիջումը վերականգնելու իր ուժը և կառուցելու հսկայական պաշտպանական գծեր, որոնք այս տարի այնքան դժվար էին ուկրաինական զորքերի համար:

Զելենսկին բարձր է գնահատել Վաշինգտոնում իր հանդիպումների արդյունքները, չնայած Կոնգրեսի հանրապետականների կողմից Ուկրաինային օգնությունը սահմանափակելու աճող կոչերին:

Զելենսկին նաև լավատեսություն է հայտնել, որ ԱՄՆ-ն ի վերջո հեռահար հրթիռներ կտրամադրի։ Վարչակազմը հայտնել է, որ ուսումնասիրում է խնդրանքը, սակայն չի հաստատել զենքի տեղափոխումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ