
Ուկրաինայի պատերազմն ընդգծեց ՄԱԿ-ում որոշումների կայացման «սկլերոտիկ և կաղացող» գլոբալ համակարգի բարեփոխման հրատապ անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, փոխանցում է AP-ն։
Նա աջակցել է արտակարգ իրավիճակներում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը սահմանափակելու և կազմակերպության գլոբալ ներկայացուցչությունն ընդլայնելու կոչերին: «Վերջին 19 ամիսների ընթացքում Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանն անամոթաբար պատերազմ է մղում հարևան երկիրը նվաճելու համար», - ասաց Միշելը ՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան ժողովի երրորդ օրը:
Միշելը պնդում էր, որ Անվտանգության խորհրդում համարժեք գլոբալ ներկայացուցչության բացակայությունն արտացոլում է ուժի հնացած կառույցները, երբ որոշ երկրներ դեռևս գաղութատիրական տերություններ էին և սահմանափակում է մարմնի գործելու կարողությունը:
«Աշխարհը բզկտում են աղքատությունն և անարդարությունը », - ասաց նա. «Աշխարհի ամբողջ մասեր՝ Աֆրիկան, Հարավային Ամերիկան, Կարիբյան ավազանը, Ասիան, բավարար չափով ներկայացված չեն կամ առհասարակ ներկայացված չեն: Մենք սատարում ենք Անվտանգության խորհրդի համապարփակ, հավակնոտ բարեփոխումները՝ այս տարածաշրջանների ձայներն ամրապնդելու համար»: