News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն է մեղավոր ղարաբաղցի հայերի դեմ Ադրբեջանի բլից-կրիգի համար, ասել է Եվրամիության Արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության, Ռուսաստանի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով դեպարտամենտի ղեկավար Լյուկ Դևինը՝ հավելելով, որ Մոսկվան հույս ունի տապալել Հայաստանի արևմտամետ վարչապետին, գրում է Euobserver-ը։

Խոսելով Հարավային Կովկասում հակամարտության գոտում գտնվող 2000 հոգանոց ռուսական խաղաղապահ զորախմբի մասին՝ Դևինն ասել է. «Այս խաղաղապահներից որևէ մեկը որևէ բան արե՞լ է։ Ոչինչ։ Նրանք նույնիսկ իրենց զրահամեքենաները չեն դրել ճանապարհին, որպեսզի արգելափակեն ռազմական գործողությունը... Այնտեղ միայն ռուսական զորքեր կան. Ո՞վ է մեղավոր. Ռուսաստան»:

Ըստ նրա՝ Ռուսաստանի՝ կանաչ լույս վառելու «ցինիկ» պատճառներից մեկն այն է, որ Ադրբեջանի նվաստացուցիչ պարտությունը կարող է հանգեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն և նրան ռուսամետ գործիչով փոխարինմանը։

Պատերազմը կարող է հանգեցնել նաև նրան, որ Լեռնային Ղարաբաղից մինչև 200,000 փախստականներ ժամանեն Հայաստան՝ ընդամենը 2,8 միլիոն բնակչություն ունեցող երկիր՝ հսկայական բեռ դնելով Փաշինյանի կառավարության վրա։

Դևինը կարևորել է Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի թվիթը, ով ասել էր, որ ադրբեջանական հարձակումը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ «սիրախաղ ես անում ՆԱՏՕ-ի հետ»՝ նկատի ունենալով Հայաստան-ԱՄՆ վերջին փոքրամասշտաբ զորավարժությունները: «Ես իմ փորձից գիտեմ, թե որքանով են դա ատում ռուսները, ուստի կարծում եմ՝ դա նշանակություն է ունեցել», - ասել է Դևինը:

«Պուտինը երբեք չի համակերպվել այն բանի հետ, թե ինչպես է Փաշինյանն իշխանության եկել, ինչը կարելի է անվանել գունավոր հեղափոխություն»,- ասել է պաշտոնյան։

Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավորներ կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ և նրան մեղադրել հայերի էթնիկ զտումների մեջ։ ԵՄ ոչ մի պատգամավոր բարի խոսք չի ունեցել ասելու Բաքվի մասին, թեև Ադրբեջանը վերջին շրջանում շատ է փորձում ընկերներ ձեռք բերել ԵՄ խորհրդարանում։

ԵՄ-ն անցյալ տարի Ադրբեջանից գնել է 11,3 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը նախորդ տարվա 8 միլիարդ խորանարդ մետրից ավելի է, բայց դեռևս տարեկան ներմուծման ընդհանուր ծավալի ընդամենը 3 տոկոսն է:

Չորեքշաբթի օրը ԵՄ դեսպանները նաև դռնփակ բանակցություններ են անցկացրել Բրյուսելում, որտեղ հնարավոր է, որ քննարկվեն հնարավոր պատժամիջոցները, ասել է Դևինը:

Սակայն օգոստոսին կայացած նախորդ բանակցություններում, Դևինն ավելացրել է, որ պատժամիջոցների շուրջ կոնսենսուս չկար, թեև Ադրբեջանը ինը ամիս շրջափակում էր Լեռնային Ղարաբաղը՝ նախապատրաստվելով հարձակմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ