News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Տեղեկատվական դաշտում Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս առումով, ըստ վարչապետի, կառավարությունը պետք է ավելի ուշադիր լինի և հանրության հետ հաղորդակցությունն առավել ակտիվ պահի։

«Շատ կարևոր է պահել պաշտոնական տեղեկատվության վստահելիությունը։ Ինչ-որ բան, որ մենք ասում ենք, պետք է մի քանի անգամ չափենք, ստուգենք, վերստուգենք, հետո նոր հրապարակենք»,– ասաց նա։

Վարչապետի կարծիքով` էմոցիոնալ այս իրավիճակում ցանկացած նեգատիվ տեղեկատվություն կարող է նեգատիվ ազդեցություն ունենալ նաև իրադրության ու որոշումների կայացման վրա։ Այդ իսկ պատճառով` Նիկոլ Փաշինյանը հորդորում է իրադրությունը գնահատել ճշտված լուրերի հիման վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ