
Թունիսի լրագրողների միությունը դատապարտել է իշխանություններին հայտնի ծաղրանկարչի ձերբակալության համար՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Թաուֆիկ Օմրանին, հայտնում է BBC-ն։
Նա մեղադրվել է վիրավորական գործունեության մեջ՝ Թունիսի վարչապետ Ահմեդ Խաչանիին ծաղրող նկարների պատճառով։
Օմրանի փաստաբանը հայտնել է, որ դատախազի հրամանով նրան տեղափոխել են մայրաքաղաք Թունիսի մոտ գտնվող Մեղրին քաղաքի ազգային անվտանգության վարչություն։
Օմրանը հայտնի է նաև նախագահ Քեյս Սայեդի մասին իր երգիծական ծաղրանկարներով:
Գնալով ավելի ու ավելի ավտորիտար նախագահը, որը երկու տարի առաջ գրավեց գրեթե ողջ իշխանությունը, վերջին ամիսներին կալանավորել է իր քննադատներից շատերին: