
Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո տարածաշրջանում «նոր իրականություն» է առաջացել։
«Ստեփանակերտի տեղական իշխանություններն ընդունել են հանձնումը, և այժմ ամբողջ ուշադրությունը կուղղվի երկու թեմայի՝ ստանձնած պարտավորությունների կատարմանը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծումը։ Այն մարդկանց խնդիրները, ովքեր չեն հասկանում՝ մնա՞ն, թե՞ հեռանան»,- Коммерсантъ-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի միջազգային ճգնաժամային խմբի (ICG) ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը։
Նա վստահ է. եթե հնարավոր լինի խուսափել բախումներից, և եթե Ադրբեջանը համոզի տեղի բնակիչներին, որ նրանք կարող են մնալ (այսինքն՝ էթնիկ զտումներ չեն լինի), ապա Բաքուն և Երևանը մոտ ապագայում կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել։ Բայց առայժմ, ասում է նա, կան բազմաթիվ չլուծված հարցեր. «Պարզ չէ, թե ինչպես է տեղի ունենալու զինաթափումը և տեղական իշխանությունների լուծարումը։ Ո՞վ է պատասխանատու լինելու պայմանավորվածությունների կատարման համար։ Առայժմ մենք չենք տեսել, որ Բաքուն պարզաբանի, թե արդյոք նշանակելու է իր ղեկավարությունը և արդյոք այն կապ կունենա տեղի համայնքի հետ։ Նոր ղեկավարը տեղացի՞ է լինելու, թե՞ «ներմուծված»։