News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման և դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել ՀՀԿ ԵԿ անդամ, Արցախցի Սլավիկ Աղաբալյանը, ում ընտանիքի անդամները այժմ գտնվում են Արցախում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել:

«Սլավիկ Աղաբալյանի հայրը հրաժարվել է զենքը վայր դնել և այս պահին Արցախում կռվում է, որ մեր հայրենակիցները չցեղասպանվեն»,-հավելել է նա:

Նշենք, որ առավոտից Երեւանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, փակվել են բազմաթիվ փողոցներ, իսկ այս պահին բողոքի ակցիա է ընթանում Հանրապետության հրապարակում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։

Երևանի տարբեր բուհերի ուսանողներ միացել են ակցիային և կոչ են անում բոլոր վարորդներին թողնել մեքենաներն ու միանալ իրենց։ Բոլորն ընդգծում են, որ Արցախում այսօր ցեղասպանություն է և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել։ Ցուցարարները վանկարկում են՝ «Արցախ», «միացեք»։

Երևանի Հանրապետության հրապարակ բազմաթիվ ոստիկանական ուժեր են բերվել, իրավապահները շղթա կազմած կանգնած են կառավարության շենքի դիմաց։

Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ից առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների
Օրինակ՝ 2019 թ. Մկրտչյանը մեծ ոգևորությամբ ավետում էր կարի ֆաբրիկայի հիմնումը, որը, սակայն, փակվել է...
«Հրապարակ». Վայց Ձորը որբացավ. ԱԱԾ աշխատողից նման սեր ու «ջիգյար» ակնկալել չարժե
Բանն այն է, որ Արարատ Գրիգորյանը միակ մարզպետն է, ով թվարկված բոլոր խմբերին նվիրված օրերին ու տոներին...
«Հրապարակ». 70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր՝ համացանցը հետախուզելու համար
Այս ծրագրի միջոցով կարելի է որոշել նաեւ որոնվող անձի գտնվելու վայրը։ Այլ կերպ ասած՝ այս ծրագրով կարելի է...
«Փաստ». Չալաբյանի հարցով դատախազությունը հայտնվել է «ցայտնոտի» մեջ
«Փաստ» թերթի տեղեկություններով, դատախազի այս քայլն իրականում կապված է այն հանգամանքի հետ, որ...
«Հրապարակ». Գաղտագողի երդվել է
Կարմիր բերետավորները պաշարել են համայնքապետարանի շենքը, թույլ չեն տվել, որ ավագանու անդամները...
«Ժողովուրդ». Ինչ է պարզել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ Գուրգեն Արսենյանի մասով
Վարույթը հարուցվել է այն պատճառով, որ ՔՊ-ական Արսենյանը հայտարարագրային «Յունիքորն Գրուպ»...
Ամենաշատ